Category Archives: Հոգատարություն

Հոգատարությունը շարունակվում է․․․

Հարգելի ընկերներ, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը ներկայացրել է «Հոգատարություն» կրթահամալիրային-օրացուցային նախագծով դրամական մուտքերի հաշվետվությունը։ Մինչև փետրվարի 19-ը՝ ժամը 19։00, 737 հազար դրամ։ 

Հոգատարությունը շարունակվում է…

Շատն ու քիչը էստեղ նշանակություն չունի, բանը սիրտը, սերը, զգացմունքն է։ Թող հինգ կոպեկ լինի տվածը։ Միայն թե ամենքն էլ լինեն

Հ․ Թումանյան

Էսպես դիմեց հայությանը Թումանյանը, երբ անհրաժեշտ էր Աբովյանի արձանը ստեղծել, տեղադրել։

Առաջարկում եմ, որպես նվեր Թումանյան պապիկին, Ամենայն հայոց բանաստեղծին, մեծ մարդասերին, մինչև փետրվարի 19-ը՝նրա ծննդյան օրը, բոլորս միավորվենք, փորձենք միասին աջակցել Համբարձումյանների ընտանիքին Ասկերանում իրենց տունը ավարտին հասցնել։ Փետրվարի 19-ին, ժամը՝ 19։00, հրապարակենք հանգանակության արդյունքները։ Եթե մեզանից յուրաքանչյուրը 1000 դրամ փոխանցի, օր առաջ կմոտեցնի բնակարանամուտը, որը սեբաստացիական համայնքի օրացույցում է։ Հունվարի 29-ին «Սեբաստացիներ» հիմնադրամը Ասկերանցի Համբարձումյանների ընտանիքին «Հոգատարություն» նախագծի շրջանակում փոխանցեց մոտ 400 000 դրամ՝ տան շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու և ընտանիքով մի հարկի տակ միավորվելու համար։ Շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ է 1մլն․500 000 դրամ։

Հիշեցնեմ, որ ընտանիքի մի թևը Ավետարանոց գյուղից էր, պատերազմի ընթացքում նրանք կորցրել են ամեն բան։

Կցում եմ 《Սեբաստացիներ》 հիմնադրամի հաշվեհամարը, կներկայացնեմ նաև փոխանցված գումարի հաշվետվությունները։

Հոգատարությունը շարունակվում է․․․

Հոգատարությունը շարունակական է։ Հարգելի ֆեյսբուքյան ընկերներ, հարգելի սեբաստացիական համայնք, խնդրում եմ յուրաքանչյուրիդ ուշադրությունը՝ խնդրի լուծման համար։Ներկայացնում եմ Համբարձումյանների ընտանիքին՝ Արցախի Ավետարանոց/Չանախչի/ գյուղից։ Սեպտեմբերի վերջին ընտանիքին ընդունեցինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի կրթական փոխանակումների կացարանում՝ ինչպես տարբեր արցախյան ընտանիքների, որոնք բնահան էին եղել, շատերը կորցնելով նաև իրենց բնակավայրերը, տները։Համբարձումյանների ընտանիքը, ի թիվս նրանց, կորցրել է գյուղը, տունը, ունեցվածքը։ Ձեզանից շատերը պատերազմի օրերին, դրանից հետո աջակցեցին, դարձան մասնակից՝ ընտանիքներին տեղավորելու, սահմանում զինվորներին օգնություն փոխանցելու, վիրավոր զինվորներին աջակցելու հարցում։Ի դեպ, մեր Վրեժը Չանախչիից, ում համար համերգ կազմակերպեցինք, համեստ հասույթը փոխանցեցինք կուրացած մեր զինվորին, հունվարի 22-ին մեկնում է վիրահատության։Հիմա «Հոգատարություն» նախագիծը շարունակվում է, որպեսզի օգնենք Ավետարանոցի մեր հայրենակիցներին՝ տեղափոխվել Արցախ, Ասկերան՝ ընտանիքի ավագ որդու մոտ։ Տունը, որտեղ պետք է ապրի 11 հոգի, պատրաստ չէ, նորոգման աշխատանքները կիսատ են մնացել, չկան տարրական կենցաղային պայմաններ։ Տանը պետք է ապրեն 5 մանկահասակ երեխաներ, մայրը, տատիկը և Արեն, Արտակ եղբայրները իրենց կանանց հետ։ Փորձում ենք օգտակար լինել ընտանիքին՝ շին․ աշխատանքները , տունը կահավորելու գործում։ Կցում եմ 《Սեբաստացիներ》 հիմնադրամի հաշվեհամարը, կներկայացնեմ նաև փոխանցված գումարի հաշվետվությունները։ Նաև կարող եք օգտակար լինել շինարարական նյութերով, կահույքով, կենցաղային տեխնիկայով։Փորձենք օգտակար լինել։

«Հակաբացիլ նանիկներ» ձայնասկավառակի շնորհանդեսն Artասահմանում

Ազգագրական նախագծեր

Հունվարի 27-ին Հյուսիսի Artասահմանում տեղի ունեցավ «Հոգատարություն» նախագծով» Հակաբացիլ նանիկներ» ձայնասկավառակի շնորհանդես, ցուցահանդես վաճառքը, որի հասույթը տրամադրվեց Արցախի Ավետարանոց/Չանախչի/ գյուղից Համբարձումյանների ընտանիքին:

Continue reading

Ավետիս տոնական օրով

Արցախի Ասկերանում Համբարձումյանների՝ երիտասարդ Արեն-Արտակ եղբայրների 11 հոգիանոց՝ հինգ մանկահասակ երեխայով, ընտանիքի տան կառուցմանն աջակցությունը այսպես, երեկվա տպավորիչ նախաձեռնությամբ՝ նանիկ-օրորներով, ամենօրյա կարող են լինել ու պիտի կառուցումին մասնակից դարձնեն, աղյուս աղյուսի վրա դնելու հնարավորություն ընձեռեն մեզանից յուրաքանչյուրին՝ օր առաջ ավարտի բերելու շինարարությունը՝ որպես Արցախ-Հայաստան նոր համակեցության ոգևորող օրինակ։ Տեսեք, «Սեբաստացիներ, կրթական հիմնադրամի տնօրեն Առնոլդ Բլեյանը և Հյուսիս-Գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը ինչպիսի ավետիս են ուղարկում մեր տոնական օրով։

Continue reading

Արցախ-Հայաստան համակեցության մի նոր խորհրդանիշ․․․

Կրթահամալիրի քոլեջի ու գեղարվեստի կացարաններում բնակված, մեր կրթահամալիրում այգեպան աշխատող Արտակի-Միշայի, նրանց ընտանիքների մասին պատումը թող անեն Տաթև Բլեյանն ու Քնարիկ Ներսիսյանը․․․ Հուզիչ-իրական պատմություն, Հայաստան-Արցախ համակեցությանն արժանի մի-մի նախագիծ, որ բոլոր սեբաստացիներիս գործուն աջակցությամբ կարող է դառնալ մեր նոր համակեցության կենսունակության խորհրդանիշ․․․

Continue reading

Հոգատարությունը շարունակվում է․․․

Հոգատարությունը շարունակական է։ Հարգելի ֆեյսբուքյան ընկերներ, հարգելի սեբաստացիական համայնք, խնդրում եմ յուրաքանչյուրիդ ուշադրությունը՝ խնդրի լուծման համար։Ներկայացնում եմ Համբարձումյանների ընտանիքին՝ Արցախի Ավետարանոց/Չանախչի/ գյուղից։

Continue reading

Հոգատարություն

Սեբաստացի կրթական համայնքում, կրթահամալիրում նոյեմբերի 22-ին սկսվում է «Հոգատարություն» ուսումնական բաց, շուրջտարյա նախագիծը։ Նախագծի օրացույցով համերգ-հանգանակության, ցուցադրություն-հանգանակության արդյունքում ստացված ողջ հասույթն ուղղվում է վիրավոր, հիվանդ զինվորների առողջության պահպանման, սոցիալական աջակցության խնդիրներին։

Հանգանակությունը կազմակերպվում է «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի միջոցով («Ինեկոբանկ» ՓԲԸ, «Մալաթիա» մասնաճյուղ, հաշվի համար՝ 2050922043747001)։ Առաջին շաբաթվա ամբողջ հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Հանգանակության արդյունքներն ամփոփվում-հրապարակվում են մասնակիցների, նախագծի ղեկավարների, դասարանների, խմբերի ուսումնական բլոգներում, դպրոցների, քոլեջի ենթակայքերում։

Հանգանակության ընթացքին կարող եք հետևել «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի բլոգում։

«Հոգատարություն» ուսումնական բաց նախագծով համերգների, ցուցադրություն-վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 1000+

Փոխանցումները՝ «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի միջոցով («Ինեկոբանկ» ՓԲԸ, «Մալաթիա» մասնաճյուղ, հաշվի համար՝ 2050922043747001)

Նոյեմբերի 23, ՀԱԹ, Բաբաջանյան 25ժամը՝ 14․00

Հայ ջազային երաժիշտ, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյան Անվանի փողահար՝ Ավագ Մարգարյան Ցուցահանդես-վաճառք

Նոյեմբերի 24, ՀԱԹ, Բաբաջանյան 25ժամը՝ 14․00

Հայաստանի լավագույն սրնգահար, ազգային նվագարանային <<Վան>> պրոյեկտի հիմնադիր Նորայր ՔարտաշյանՑուցահանդես-վաճառք

Նոյեմբերի 25, ՀԱԹ, Բաբաջանյան 25ժամը՝ 14․00
«Հայ բենդ»․ ղեկավար՝ Մերի Սիմոնյան Ցուցահանդես-վաճառք

Նոյեմբերի 26, ՀԱԹ Անդրանիկի 92/1ժամը՝ 14․00 Տիեզերք band / Tiezerk Band ղեկավար՝ Լուսինե Մլքե-ԳալստյանՑուցահանդես-վաճառք

Նոյեմբերի 27, ՀԱԹ, Րաֆֆի 69/1Ժամը՝ 14․00 Հայ ստեղծագործող՝ երգերի հեղինակ, երգչուհի, նախկինում՝ լրագրող, հեռուստահաղորդավար Lilit Bleyan — songwriter, singer

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողներ Ցուցահանդես-վաճառք

http://www.mskh.am
info@mskh.am. 010 74 72 46