Category Archives: Հոգատարություն

ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ

Զատկի տոնի նախօրեին, «Հոգատարություն» նախագծի շրջանակում Միջին դպրոցի սովորողները կազմակերպեցին ցուցահանդես-վաճառք,որտեղ ներկայացրեցին իրենց պատրաստած աշխատանքները, որից ստացված հասույթն էլ փոխանցվեցին «Սեբաստացիներ» հիմնադրամին։ Հիմնադրամն էլ այդ գումարը փոխանցելու է Ասկերանի Համբարձումյանների ընտանիքին՝ իրենց տան կառուցման համար: 

Զատկական տոնավաճառ

Ապրիլ 2, ժամը 13։00, Արևելյան դպրոց, Զատկական ցուցահանդես վաճառք
Մասնակիցեր՝ սովորողներ, դասավանդողներ, ծնողներ․․․

Տնավաճառից ստացված հանգանակությունն այս անգամ Սեբաստացիներ հիմնադրամը փոխանցելու է Համբարձումյանների ընտանիքին Ասկերանում իրենց տունը ավարտին հասցնել։ 
Սա հոգատարություն ուսումնական նախագծն, որն անըդհատ է․․․
Զատկական տոնավաճառին իր ստեղծագործություններն է ներկայացնելու Արևելիք ծնող, տիկնիկագործ՝ Ալինա Դավթյանը։ Ալինա Դավթյանը տարատարիք  սովորողների հետ բացելու է նաև բացօթյա արհեստանոց․․․․

《Սեբաստացիներ》 հիմնադրամի հաշվեհամարը


Հասույթը կազմել է ՝ 251․000 դրամ

Հոգատարությունը՝ տոն֊նվեր

Հոգատարություն նախագծի շրջնակներում, Հարավային դպրոցի զատկական ցուցահանդես-վաճառքից հավաքված գումարը փոխանցվեց Սեբաստացիներ» հիմնադրամին՝ Ասկերանի Համբարձումյանների ընտանիքին փոխանցելու համար՝ իրենց տան կառուցման համար:

Համբարձումյանների Ասկերանի տան ընթացիկ աշխատանքից

Մեզ հարազատ դարձած ավետարանոցցի Համբարձումյանների հետ մեր կապը չի ընդհատվում։ Ուրախությամբ տեղեկացանք, որ նաև «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի, մեր համայնքի հոգատար մասնակցությամբ նրանց տունն Ասկերանում մոտ է ավարտուն տեսք ստանալուն, արդեն ունի լոգարան, սանհանգույց։ Մնում են երկու ննջասենյակների, խոհանոցի ու նախամուտքի հարդարման աշխատանքները։ Մենք անելիք ունենք. առաջիկա «Հոգատարության ձոն» նախագծի հասույթով կմասնակցենք շինաշխատանքներն օր առաջ ավարտելուն։

Ֆոտոշար

Հոգատարության ձոն

․․․ որ Հոգատարության ուսումնական նախագիծը համապարփակ-սեբաստացիական գործի իմ, ձեր ստեղծած նյութական ու ոչ նյութական արժեքների հանրայնացմամբ-հանգանակությամբ, դառնա մեր ստեղծումի տասանորդը՝ հատկացումը հայրենիքին մեր։ 

Աշոտ Բլեյան

Համբարձումյանների Ասկերանի տան ընթացիկ աշխատանքից

Շարունակ կապը մեր հայրենակիցների հետ չի ընդհատվում։ Տեղեկացանք, որ շինարարական աշխատանքների արդյունքում՝ «Հոգատարություն» նախագծով, տունն ունի լոգարան, սանհանգույց։ Առջևում երկու ննջասենյակների, խոհանոցի ու նախամուտքի աշխատանքներն են։ Դրանք չէին մեկնարկել կրկին ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, սակայն մի քանի օր առաջ կրթահամալիրի հիմնադիրը իր կենսաթոշակին գումարեց որոշակի գումար և փոխանցեց ընտանիքին ։

Առաջիկայում «Հոգատարության ձոն» նախագիծն է, որի հասույթը կփոխանցվի ընտանիքին։

Ֆոտոշար

Հաղթող Արցախի խորհրդանիշը՝ վառվող լույսերով տան մեր հերոսը

Իմ օրվա, իմ ժամանակի հերոսը․․․ տիկին Զինան՝ Հայաստան-Արցախ երկու մասի բաժանված իր ընտանիքով, որ այսօր, ուշադիր, միավորվեց, վառվող լույսով, մեր աջակցությամբ կառուցվող տանը Ասկերանի․․․ Ավետարանոցից Արեն ու Արտակ Համբարձումյան եղբայրները հավաքվում են մի հարկի տակ, հինգ մանկահասակ երեխաներով․․․ Աչքներս լույս․․․ մնաց՝ մնացածը․․․

Արցախի Ասկերանի բերդի մոտ մեզ հարազատ Համբարձումյան եղբայրների 11 հոգիանոց ընտանիքի՝ սեբաստացի կրթական համայնքի հոգատարությամբ կառուցվող տան լույսը երեկ ողողել էր հույսով սոցիալական ցանցը՝ ֆեյսբուք անունով․․․ Պատեր, հատակ բետոնի՝ նոր-նոր չորացած, տանիք, դուռ-լուսամուտ․․․ «Սեբաստացիներ» հիմնադրամում մեր հավաքած դրամական միջոցներով գնված-ուղարկված՝ տան ներքին հարդարման համար անհրաժեշտ շինանյութերը, պիտույքները, դետալները, հաշվարկով, եղբայրներն ընդունել են, տեղավորել․․․ Այսօր տեղացի վարպետների հետ գործի են անցել․․․ Նախագիծը, որի իրագործումը շաբաթներ առաջ մշուշոտ-հեռավոր էր թվում, տեսանելի մոտ է, տան տերերից կախված․․․ Մեր նախագծային խումբը պատրաստվո՞ւմ է բնակարանամուտի․․․

Հոգատարությունը շարունակվում է…

Ընթացքից՝

Հոգատարությունը շարունակվում է

Եթե մեզանից յուրաքանչյուրը

Իշխան եղեք

Մունք գնացին

Փետրվար ամսվա հաշվետվություն

Հյուսիսային դպրոցի համայնքի դրամական աջակցությունը 300 000 դրամ է կազմում։

Քաղվածքներ` Փետրվար 20 — Մարտ 09 / 2021