Նոր ուղի, նոր գործընկերություն

Օգտագործելով Արատեսյան եռօրյա ճամբարիհնարավորությունը՝ հասարակագիտական ստուգատեսի շրջանակում մարտի 26-ին Եղեգնաձորի թ. 2 հիմնական դպրոցում ունեցանք բավականին ակտիվ հասարակագիտական քննարկում։ Եղեգնաձորցի դպրոցականները կարդացել-ուսումնասիրել էին տիար Բլեյանի գրերը, խոսում էին հասուն, գրագետ, հստակ ձևակերպումներով՝ ներկայացնելով իրենց կարծիքն ու տեսակետը Աշոտ Բլեյանի հասարակական-քաղաքական մոտեցումների վերաբերյալ…

Աշոտ Բլեյանի բլոգում Վարդան Կարապետյանի լուսաբանումն 

Գագարին նախագծի մասին Աշոտ Բլեյանի գրերում․

Նյութի բաժինը՝  Աջակից տիարՕրագրի հավելված

#1994-րդ գիր

Վճռական գործողությունների փուլ է մտնում «Դար» հիմնադրամի «Գագարին» պայմանական անուն ունեցող նախագիծը․․․ Հայտնի Արսեն Աղաջանյանն այնքա՜ն նվիրում-շնորհք-ջանք է դնում, այնպես է համախմբում, որ Բլեյան դպրոցը, գործի կարևորության գիտակցումով, իհարկե, նախագծի գործընկերն է․․․ Սեբաստացի Սոֆի Առաքելյանը Հայաստանը բացահայտելու այսպիսի հնարավորությունների կարևորումը նկատի ունի․․․ վերջին իրադարձություններից հետո․․․

——————————————————————————————————————————————————

#1998-րդ գիր

Մենք սիրով ընդունեցինք «Դար» հիմնադրամի հիմնադիր Արսեն Աղաջանյանի առաջարկը՝ մարտի վերջի – ապրիլի սկզբի օրերին մեկ օր կրթահամալիրի Բանգլադեշում «Գագարին» նախագծի կազմակերպիչների, նախագծում ընդգրկված բնակավայրերի կրթության-մշակույթի գործի ներկայացուցիչների համար ճանաչողական հավաք անցկացնելու․․․ Կրթահամալիրի յոթ հոմանիշները-որակները կարդացեք այս հղումով։ Մենք խոսում ենք Երևանի բնակելի արվարձան Բանգլադեշի քար ու քռի մեջ սովորական մարդկանցով ու սովորական երեխաների հետ ստեղծած մանկավարժության-միջավայրի մասին․․․ երբ սովորողին ոչ թե մենք ենք ընտրում, այլ սովորողը, ծնողը-ընտանիքը համալրում են սեբաստացիների շարքերը անշտապ, տեղեկացված, ապրելով՝ ճամբարով, համակեցությամբ․․․ Մենք անդավաճան-հավատարիմ ենք հանրային դպրոց ստեղծելու մասին մեր 1988-1989թթ կանոնադրական սկզբունքներին․․․

——————————————————————————————————————————————————

Հոգատարության ձոն

․․․ որ Հոգատարության ուսումնական նախագիծը համապարփակ-սեբաստացիական գործի իմ, ձեր ստեղծած նյութական ու ոչ նյութական արժեքների հանրայնացմամբ-հանգանակությամբ, դառնա մեր ստեղծումի տասանորդը՝ հատկացումը հայրենիքին մեր։ 

Աշոտ Բլեյան

Համբարձումյանների Ասկերանի տան ընթացիկ աշխատանքից

Շարունակ կապը մեր հայրենակիցների հետ չի ընդհատվում։ Տեղեկացանք, որ շինարարական աշխատանքների արդյունքում՝ «Հոգատարություն» նախագծով, տունն ունի լոգարան, սանհանգույց։ Առջևում երկու ննջասենյակների, խոհանոցի ու նախամուտքի աշխատանքներն են։ Դրանք չէին մեկնարկել կրկին ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, սակայն մի քանի օր առաջ կրթահամալիրի հիմնադիրը իր կենսաթոշակին գումարեց որոշակի գումար և փոխանցեց ընտանիքին ։

Առաջիկայում «Հոգատարության ձոն» նախագիծն է, որի հասույթը կփոխանցվի ընտանիքին։

Ֆոտոշար

Բլեյան հանրային դպրոցը՝ Հայաստանի Հանրապետության բրենդ

Հատուկ «Դպիրի» համար շարքից #3

Ամենամյա հունվարյան, հունիսյան ուսումնական ամբողջական նախագծային-ստուգատեսային ճամբարային կազմակերպում, առաջին, երրորդ շրջաններում՝ ամենուրբաթյա ուսումնական առավոտյան ժամերգություններ «Սուրբ Երրորդություն» եկեղեցում, տոնախմբություններ մարմարյա սրահում՝ 15․15․․․ Անհատականացվա՞ծ եք ուզում՝ յուրաքանչյուր սեբաստացու համար երկարօրյա բաց ճամբարներ (այսօրվա դրությամբ 735 տարատարիք սեբաստացի), այսօրվա օրինակո՞վ եք ուզում՝ հարավարևմտյան ֆիլհարմոնիկի այսպիսի ելույթ, ուսումնական-շաբաթական օրացույցո՞վ եք ուզում՝ շաբաթից շաբաթ սեբաստացի աշխարհի չորս կողմով իրար փոխանցվող, Երևանից Եղեգիսի կիրճ ու Շիրակի դաշտեր տարածվող Տյառընդառաջի խարույկի բոցկլտումներ… գունեղ-համեղ ուրախության ճիչեր։

Այս ամենի մեջ անհնար է չտեսնել օժտվածության զարգացման բաց համակարգի, համալիր-դպրոցի հեղինակային մանկավարժությամբ զրոյից ստեղծված ուսումնական կենտրոնները՝ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը, Երաժշտության և ծեսերի դպրոցը, Բազմամարտի դպրոցը, Մարզական խաղերի և շախմատի դպրոցը, Ուսումնական ագարակը, Արատեսի դպրական կենտրոնը, Խաղողի և գինու դպրոցը, Մեդիագրադարանը, Մանկավարժության կենտրոնը, որոնք ոչ միայն գործում են անարգել, անխտիր, այլև ստեղծում են ուսումնական մի միջավայր, երբ ամեն սեբաստացի՝ բացի պարտադիր անգլերեն-ռուսերեն-թուրքերեն-վրացերեն-պարսկերեն-իտալերեն-ֆրանսերեն-իսպաներեն-գերմաներեն լեզուների  ուսումնական պարապմունքներից, ունի իր ընտրությամբ մարզաձևի՝ մարմնամարզության, հեծանվավարության, սուսերամարտի, հրաձգության, ֆուտբոլի, վոլեյբոլի, ձեռքի գնդակի, բասկետբոլի, սեղանի թենիսի, եռամարտի, լողի, տեխնոլոգիական՝ նկարչության, գունանկարի-գծանկարի-կոմպոզիցիայի, քանդակի (բոլոր ձևերով-նյութերով), առանձին՝ խեցեգործության, ոսկերչության, հիմա նաև՝ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի մշակման, վաղը՝ մետաղի գեղարվեստական մշակման (դարբնագործություն), մետաղագործության, կարուձևի, կտորի-թելի գեղարվեստական մշակման ուսումնական պարապմունքներ․․․ Հնարավոր չէ սպառելը՝ երաժշտություն-պարի-շարժումի ավելացող ձևերով, իր ընտրությամբ՝ երաժշտական գործիքներով հանրակրթություն, իր ընտրությամբ՝ լրացուցիչ ու պարտադիր հանրակրթական, ընկերային կյանք, ընտանիքից բերել-ընտանիք տանել, սովորող, թե ուսուցիչ, ծանոթ-անծանոթ, բաց, ինքնակարգավորվող, միայն անհատական պլանով կարգապահ-հավեսով աշխատանքի տրվող․․․ Չսպառեցի։ Ավելացրեք նաև թվային արվեստի աշխարհը մեր, սովորել-սովորեցնող նախագծով ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ինժեներական-արհեստագործական կարողությունների փոխանցումը։

Այո, կասկածները խորացրի, բայց այսպիսին է այսօր-հիմա Բլեյան դպրոցը, որի ցանցային կազմակերպումը ուսումնական օրացույց է բերված և դառնում է սեբաստացի կրթական համայնք ձևավորող գլխավոր գործոն ու համայնքային աշխատանք… Եվ այսպիսի՝ ցանկացած եվրոպական երկրի ու միջազգային կառույցի պատիվ բերող ամենամյա դրամաշնորհի հատկացումը, այս տարի՝ 126,38 մլն դրամ՝ նախակրթարանային 440 սանի, հեղինակային մանկավարժության միջավայրում լրացուցիչ կրթության՝ 3000 սան-սովորողով ու անհաշվելի թվով շահառուով, 5-18 տարեկան 2633 սովորողի, մասնագիտական ուսուցման 300-ի չափ ուսանողի համար ծրագրերի մշակման-կազմակերպման-տարածման բաց միջավայրի համար, արդեն երրորդ տարին է՝ դարձել է նոր իշխանության համար ռուբիկոնի նման մի բան… Հա, էդ մենք ենք օգնում մեր հիմնադիր ՀՀ կառավարությանը, թույլ չենք տալիս, որ զրկվի այդ դրամաշնորհով հայաստանյան բաց հասարակության լինելիության համար սկզբունքային նշանակություն ունեցող հանրային դպրոցից… Մեր համեստ-աշխատավոր աշխատող մեծահասակների համայնքը մեր մանկավարժության, մեր կրթական աշխարհի ստեղծման իր ամենօրյա ջանքերից բացի, համավարակային, ետպատերազմական այս շրջանում իր անհատական դրամական մասնակցությունը՝ պետական հաշվապահական հաշվառմանը տրվող, հասցնում է 501 մլն դրամի… Տեսեք, իրար կողքի դրեք. էս՝ պետական դրամաշնորհի ձևով տրվող ամենամյա 126 մլն դրամը, էս՝ սեբաստացի կրթական համայնքի կողմից ծառայությունների համար աջակցության 501 մլն դրամը… Տպավորվեք, ախր…

Բաց համակարգը, այ իշխանություն ու հասարակություն, որ բոլորիդ կողմից անուն ստացած բլեյան հանրային դպրոցն է՝ որպես Հայաստանի Հանրապետության բրենդ ներկայացող, կայացած մոդել է նաև իր ֆինանսական կազմակերպմամբ: Էս ասում եմ, ու շարքն էլ դրան է ուղղված՝ դրա ցանցային տարածման համար…
Թե չէ՝ մեր մեջ խոսելն էլ ամոթ է…

Կարդացեք նաև՝

Հաղթող Արցախի խորհրդանիշը՝ վառվող լույսերով տան մեր հերոսը

Իմ օրվա, իմ ժամանակի հերոսը․․․ տիկին Զինան՝ Հայաստան-Արցախ երկու մասի բաժանված իր ընտանիքով, որ այսօր, ուշադիր, միավորվեց, վառվող լույսով, մեր աջակցությամբ կառուցվող տանը Ասկերանի․․․ Ավետարանոցից Արեն ու Արտակ Համբարձումյան եղբայրները հավաքվում են մի հարկի տակ, հինգ մանկահասակ երեխաներով․․․ Աչքներս լույս․․․ մնաց՝ մնացածը․․․

Արցախի Ասկերանի բերդի մոտ մեզ հարազատ Համբարձումյան եղբայրների 11 հոգիանոց ընտանիքի՝ սեբաստացի կրթական համայնքի հոգատարությամբ կառուցվող տան լույսը երեկ ողողել էր հույսով սոցիալական ցանցը՝ ֆեյսբուք անունով․․․ Պատեր, հատակ բետոնի՝ նոր-նոր չորացած, տանիք, դուռ-լուսամուտ․․․ «Սեբաստացիներ» հիմնադրամում մեր հավաքած դրամական միջոցներով գնված-ուղարկված՝ տան ներքին հարդարման համար անհրաժեշտ շինանյութերը, պիտույքները, դետալները, հաշվարկով, եղբայրներն ընդունել են, տեղավորել․․․ Այսօր տեղացի վարպետների հետ գործի են անցել․․․ Նախագիծը, որի իրագործումը շաբաթներ առաջ մշուշոտ-հեռավոր էր թվում, տեսանելի մոտ է, տան տերերից կախված․․․ Մեր նախագծային խումբը պատրաստվո՞ւմ է բնակարանամուտի․․․

Ի՞նչ կլիներ, եթե․․․ Ո՜չ, ինչ եղա՛վ հետո, երբ․․․

Ի՛նչ եղավ երեկ երեկոյան կրթահամալիրի խորհրդի նիստում․․․ Աշոտ և Տաթև Բլեյանների ներկայությամբ Բլեյան դպրոցի տնօրեն  ընտրվեց Սուսան Մարկոսյանը․․․ Մի տեսակ ինքնըստինքյան ստացվեց, բայց ինչպես կասեր իտալացի մանկագիր, «Ստեղծագործական երևակայության քերականության» անմահ տետրակի հեղինակ Ջանի Ռոդարին, ամեն այսպիսի «չնչին բանի» ետևում որքա՜ն աշխատանք կա․․․ Մենք սկսում ենք փոխանցել մեկմեկու հեղինակային-հանրային դպրոցի ղեկը՝ մնալով պատասխանատու հեղինակային մանկավարժության որպիսության համար․․․ Հավատում եմ, ցանկանում եմ, կաջակցեմ,  որ մեր Սուսանը հաջողակ-հիշվող-կարևոր լինի իր այս գործում ևս՝ անցկացնելով երկու, երեք, հա՜-հա՜, չորս, բայց ոչ երբեք աշխատանքային պայմանագրով-օրենքով նախատեսված հինգ տարի, խթանելով-ուղղորդելով իրեն բնորոշ խելքով-մարդասիրությամբ-շնորհքով Բլեյան դպրոցի, նրա տարածման բաց ցանցի, հեղինակային մանկավարժության դինամիկ զարգացումը, այնպես որ Երևանում ու նրանից դուրս, Հայաստանում ու էլի էն կողմ, նորանոր մարդիկ ճաշակեն մեր մանկավարժությամբ միասին ապրելու քաղցրությունը՝ թե՛ որպես սովորողներ, կրտսերներ, թե՛ որպես ավագներ՝ ծնողներ, ուսուցիչներ, բարեկամներ․․․

Նոր ուղու հաստատումներ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով, Սահմանադրական դատարանի որոշմամբ իրավունք ունի պաշտոնավարելու մինչև իր նշանակման հինգ տարին լրանալը՝ մինչև 2025թ․ հունիսի ութը։

Գլխավոր շտաբի, հրամանատարական կազմի 2021թ․ փետրվարի 25-ի հայտարարությամբ սրված պահանջը ամբողջությամբ քաղաքացիական-քաղաքական՝ օրինականության հուն տեղափոխելու համար անհրաժեշտ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ետ վերցնի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկը ՀՀ նախագահին։ Ո՛չ վարչապետը, ո՛չ նախագահը նման լիազորություն չունեն։

Մեր բանակը հայրենիքի պաշտպանի դիրքերում է անսասան։ Բաղրամյան փողոցում, Ազգային ժողովի շուրջ հավաքված, երթերի քաղաք դարձած մայրաքաղաքում մասնակիցների կազմը փոխվում է. անզեն, խաղաղ հավաքում նաև մեր երեխաներն են, թոռները, նաև սեբաստացի ընտանիքներ, շրջանավարտներ, որոնք ժողովրդավարության արժեքը լավ գիտեն, կանխատեսելի-ապահով-մշտական բնակության վայր-երկիր ունենալու համար են դուրս եկել։  Նրանց վրա ցուցադրաբար դիպուկահար պահելը, նռնակներ ցուցադրելը անզեն-խաղաղ հավաքի մասնակիցների հրահրում է։ Մի՛ արեք։

«Իմ քայլը»՝ իր Ազգային ժողովով, կառավարությամբ, իրավապահ համակարգը պիտի ապահովեն քաղաքացիների՝ նաև խաղաղ հավաքներով լիարժեք արտահայտվելու հնարավորությունը։ Սա կունենա համապատասխան բարերար անդրադարձ։ Մենք այն կտեսնենք։ Ազգային ժողովը, «Իմ քայլը» քաղաքական ուժը արագ պիտի ձևակերպեն իրավիճակին համապատասխան քաղաքական օրակարգ, սկսեն դրանց քննարկումն ու լուծումը՝ օրինականությունն ու համերաշխությունը հանրային-անշրջելի դարձնելով մեզանում։ Հրապարակում քաղաքացին է՝ 1991թ․ սեպտեմբերի 21-ի հանրաքվեով Հայաստանի ինքնիշխանության, իր իրավունքների իրացման վճռականությամբ։

Ասված է. գործենք համերաշխ ու օրինական, որպես մեկ հասարակություն։

Հոգատարությունը շարունակվում է…

Ընթացքից՝

Հոգատարությունը շարունակվում է

Եթե մեզանից յուրաքանչյուրը

Իշխան եղեք

Մունք գնացին

Փետրվար ամսվա հաշվետվություն

Հյուսիսային դպրոցի համայնքի դրամական աջակցությունը 300 000 դրամ է կազմում։

Քաղվածքներ` Փետրվար 20 — Մարտ 09 / 2021