Ուսումնական այց Շվեդիա # Օր III

Հունիսի 15-ին ուսումնական այցի երրորդ օրվա առաջին այցելությունը Fojo Media Institute-ն էր, որը հիմանականում զբաղվում է լրագրության զարգացմամբ տարբեր ոլորտներում՝ բնապահպանություն, կրթություն, կառուցողական լրագրություն, մոբիլ լրագրություն,խնդիրներ լուծող լրագրություն և այլն։ Լրագրության բաժինների մի մասը ժամանակավոր է գործում, երբ ավարտվում է իրենց ֆոնդը, իրենք դադարում են այլևս շարունակել իրենց գործը։
Հայաստանում համագործակցում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ։

Հաջորդ ուղղությունը LSU էր երիտասարդական անձրևանոց կազմակերպություն, որի տակ հավաքված են տարբեր գործառույթներ իրականացնող կազմակերպություններ, ովքեր իրականացնում են մարդու իրավունքների, կրթական, առաջնորդական և այլ ծրագրեր։ Խոստացան կապել մեզ համապատասխան կազմակերպությունների հետ, որ կարողանանք համագործակցել։

Վերջին կազմակերպությունը Fryshuset գիմնազիան է, որն ունի դպրոց, արտադասարանական մի շարք ակտիվ խմբակներ՝ սպորտային, երաժշտական։ Այն ոչ պետական կազմակերպություն է, որը միտված է վատ վարք ունեցող մարդկանց՝ ամենատարբեր տարիքի և հետաքրքրությունների, համար ստեղծել միջավայր ինքնակրթվելու, կրթվելու։ Ֆինանսավորման մի մասը ստանում են քաղաքապետարաններից, որտեղից գալիս են երեխաներն ու մեծահասակները, մի մասը՝ իրենց ծառայությունները մատուցելու շնորհիվ, մի մասն էլ դրամաշնորհների միջոցով։ Շենքի ներսում ունեն ռեստորան, որտեղ մոտակայքում տեղակայված կազմակերպություններ գալիս, ճաշում են։ Սպորտային մրցումներում ունեն շատ գրանցած հաջողություններ։ Հայաստանում համագործակցում են APY ՀԿ-ի հետ։ Մեր ներկայացուցիչ Էլյա Սահակյանը իրենց մարկետինգի թիմի պատասխանատու Raisa Lang Velazco-ի հետ պայմանավորվեց հանդիպել կրթահամալիրում առաջիկա շաբաթվա ընթացքում, երբ Ռաիսան Հայաստանում է լինելու։

Ուսումնական այց Շվեդիա #օր II

Oր 2, հունիսի 14։

Այսօր առաջին կազմակերպությունը, որ հյուրընկալեցինք My Right- Empowers people with disabilities /Իմ իրավունքը՝ հզորացնում է հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Այն համարվում է umbrella /անձրևանոց/ կազմակերպություն, որի տակ հավաքվում են այլ կազմակերպություններ։ Իրենց ֆինանսների մեծ մասը ստանում են պետությունից, Sida-յից։ Աշխարհի բնակչության 15% և ավել ունեն հաշմանդամություն, ինչը մեկ բիլիոնից ավել մարդ է և որոնց 80% ոչ բարձր եկամուտ ունեցող երկրներից են։ Կազմակերպությունը գործում է 7 երկրներում։
Այս էջում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ուղղված ծրագրերի օրինակներ են։

Ըստ իրենց կազմակերպության գաղափարախոսության՝ ներառականությունը դժվար չէ, հարկավոր է ․

-ունենալ ներառական-հաշմանդամական քաղաքականություն-փաստաթղթաշրջանառություն

-սահմանել նպատակներ՝ թիրախավորելով հաշմանդամությունն ու ներառականությունը

-հավաքել տվյալներ, թե ինչպես են հատուկ կարիքներ ունեցող մարդիկ վարվում տարբեր իրավիճակներում

-համագործակցել այլ կազմակերպությունների հետ, ովքեր աշխատում են հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ

Հաջորդ կազմակերպությունը FBA – Folk Bernadotte Academy-ն էր, որը զբաղվում է անվտանգային հարցերով։ Այն պետական գործակալություն է, որը տարեկան 50 մլն կրոն է նախատեսում խաղաղաշինական գործունեություն ծավալելու համար։

Ուսումնական այց Շվեդիա #օր I

Հունիսի 13-ից սկսեցին այցելությունները տարբեր կազմակերպություններ։ Այցի ամենակարևոր ու մնայուն նպատակն է կապերի ստեղծումը, ինչի ուղղությամբ և կազմակերպիչները, և մասնակիցները լավ են աշխատում։

Այսպիսով՝ առաջին վայրը, որ այցելեցինք, Sida կազմակերպությունն էր, որի տված դրամաշնորհի օգնությամբ մենք կարողացանք իրականացնել «Դպրոցը որպես համայնքային զարգացման կենտրոն» ծրագիրը։ Մեզ դիմավորեց Իզաբելա Էրիկսոնը, հանդիպմանը ներկա էր նաև Մարիա Բիստերը։ Մարիան ներկայացրեց մեզ Սիդայի գործունեությունը, ենթակառուցվածքները, ռազմավարությունը։ Սիդան Հայաստանում գործել է 2010-ական թթ․, բայց դադարեցրել է իր գործունեությունը Հայաստանում և Ադրբեջանում։ 2018 թ․ նորից սկսել է Հայաստանում գործել և գնալով ավելի ակտիվանում է, իսկ Ադրբեջանի հետ կապված միայն տարածաշրջանային ծրագրեր են անում։ Ամենաշատ դրամական աջակցություն տրամադրում են Աֆրիկային։ Այս կայքում կարելի է գտնել, թե շվեդական ընկերություններն ինչ կազմակերպությունների են գումարներ հատկացնում իրենց զարգացման համագործակցությունների շրջանակներում։ Մենք նույնպես ներկայացրեցինք, թե ինչ ծրագրեր ենք իրականացրել Սիդայի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում, ինչով շատ ոգևորված ու տպավորված էին։

Երկրորդ վայրը, որտեղ եղանք Swedish Institute-ն էր, որտեղ Ադիամ Տեդրոսն ու Մարկուս Ռոմանը ներկայացրեցին, թե ինչ ծավալուն ու հետաքրքիր գործունեություն է ծավալում իրենց կազմակերպությունը։ Հիմնադիրը Մեդլին Սժոստեբթն է : Իրենք տրամադրում են կրթաթոշակներ Շվեդիայում սովորելու համար, ֆոնդեր և դրամաշնորհներ են տալիս տարբեր կրթական ծրագրերի։ Կրթությունն այստեղ բոլոր աստիճաններում անվճար է։ Հարկատուներն իրենց վճարած բարձր հարկերի շնորհիվ կարողանում են նաև երկարօրյա ու նույնիսկ գիշերային ծառայություններից օգտվել իրենց երեխաների համար՝ մինչև 6 տ երեխաների համար վճարելով սիմվոլիկ գումար։ Շվեդիան համարվում է ամենաբարձր հարկ վճարող երկրներից մեկը։ Այստեղ ամեն ինչ շատ թանկ է։ Կրթության հիմնական բաղկացուցիչներն են կրթությունը, հետազոտոտությունը և համագործակցությունը։ Իրականացնում են նաև առաջնորդական,կառավարական ծրագրեր։

Օրվա վերջին վայրը Ստոկհոլմում Հայաստանի դեսպանատունն էր։

May be an image of 14 people, people standing and indoor
https://www.facebook.com/armembsweden/photos/a.1411169035796775/3231215630458764/

Դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հյուրընկալեց մեր խմբին, պատմեց իրենց ծավալած գործունեության, Շվեդիայի, Դանիայի կառավարությունների վերաբերմունքի, աճող և նվազող համակրանքի մասին։ Խոսեցինք կրթական փոխանակումներից, ինձ խորհուրդ տվեց ուսումնասիրել Դանիայում մասնագիտական դպրոցը Սեբաստացի Քոլեջի հետ համագործակցային եզրերը ու ասաց, որ կօգնի ցանկացած հարցով, կաջակցի տարբեր ծրագրերի։ Դեսպանատան կողմից ստեղծվել է այստեղ հայ կանանց միություն, ովքեր հիմա երեխաների հետ միասին հեքիաթներ են թարգմանում։ Թարգմանվել են նաև այնպիսի գրողների պատմվածքներ, ինչպիսիք են Հրանտ Մաթևոսյանն ու Վանո Սիրադեղյանը։ Մեզ խորհուրդ տվեցին ուսումնասիրել նաև Շվեդական արհմիությունների գործունեությունն ու գրանցած հաջողությունները։

Հետաքրքրական է, որ Շվեդիայում նախարարություններին կից գործում են մասնագետների գործակալություններ։ Նախարարության կողմից տրվում է հանձնարարությունը, բայց կատարելու ձևի մեջ մասնագետներն ազատ են ու նախարարությունը չի կարող հանձնարարել, թե ինչպես անեն:

Առաջին օրն այսպիսին էր։

Հիմնադրամը Շվեդիայում ԵՀՀ գործընկերների աջակցությամբ

Օրը՝ հունիսի 12-18

Վայրը՝ Ստոկհոլմ, Շվեդիա

Հիմնադրամի ներկայացուցիչ՝ Էլյա Սահակյան, փոխնախագահ

Նպատակը՝

  • ուսումնական ճամփորդություն
  • համագործակցություններ
  • ծրագրի և հիմնադրամի ներկայացում

Օրակարգը

Հյուրընկալ կազմակերպությունների կարճ նկարագիր