«ՍԵԲԱՍՏԱՑԻՆԵՐ» կրթական հիմնադրամ

«ՍԵԲԱՍՏԱՑԻՆԵՐ» կրթական հիմնադրամը (այսուհետև` հիմնադրամ) կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող (ոչ առևտրային) կազմակերպություն է, որը հետապնդում է կրթական, մշակութային, գիտական, բարեգործական և այլ հանրօգուտ նպատակներ:
Հիմնադրամը գործում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
Հիմնադրամը գործում է օրինականության, կամավորության, ինքնակառավարման և հրապարակայնության սկզբունքներով:
Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Հիմնադրամը կարող է գործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:Հիմնադրամի նպատակներն են.
• միավորել սեբաստահայերի և հայաստանցիների ուժերը կրթական, մշակութային, հայրենագիտական նախագծեր իրականացնելու համար.
• միավորել Մխիթարյան վարժարանների, նրանց շրջանավարտների հնարավորությունները կրթական, մշակութային, հայրենագիտական նախագծեր, ծրագրեր իրականացնելու համար.
• աջակցություն ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին` իր կանոնադրական խնդիրներն իրագործելու համար.
• աջակցություն ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին` իր շենքային, գույքային պայմանների բարելավման, ուսումնական սարքավորումների ու գրականության ձեռք բերման հարցերում.
• սպորտային, մշակութային, կրթական միջոցառումների կազմակերպում.
• աջակցություն «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների ներհանրապետական և միջազգային կրթական փոխանակումներին, կրթական կապերի, կամուրջների հաստատմանը, կրթահամալիրի մանկավարժության տարածմանը և այլոց առաջովոր փորձի յուրացմանը.
• ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների և աշխատողների հանգստի կազմակերպում.
• սովորողների ճամբարային, հայրենագիտական, էկոլոգիական ուսումնահետազոտական գործունեության կազմակերպում.
• ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատողների և սովորողների հեղինակած ձեռնարկների, ուսումնական նյութերի հրատարակում.
• ԶԼՄ-երի (այդ թվում` էլեկտրոնային) հիմնում.
• աջակցություն «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի շրջանավարտներին` կրթաթոշակների, դրամաշնորհների տեսքով.
• ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագիրն ընտրած սովորողների, սաների տրանսպորտային տեղափոխումների կազմակերպում.
• աջակցություն «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնատենչ սովորողներին բիզնես նախագծերի ու ծրագրերի իրագործման հարցում:

Զանցել գործիքագոտուն