«Սեբաստացիներ» Կրթական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ

Քոլեջի Հյուրատանը

Ապրիլի 28-ին, 15:30 «Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիրի Քոլեջի նորաբաց Հյուրատանը տեղի ունեցավ «Սեբաստացիներ» Կրթական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Առաջնորդվեցինք նախապես հրապարակված օրակարգով։

Հանդիպմանը ներկա էին հիմնադրամի հիմնադիր տնօրենը  Աշոտ Բլեյանը, գործադիր տնօրենը Առնոլդ Բլեյանը, Կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանը, հոգաբարձուների խորհրդի անդամները, դպրոցների ղեկավարները, կրթահամալիրի ընկերները։

«Սեբաստացիներ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ

Օրը՝ հինգշաբթի /29․04/ 15։30

Վայրը՝ « Մխիթար Սեբաստացի կրթահամալիր » -ի Քոլեջ, Հյուրատուն, Անդրանիկի 92/1

Մասնակիցներ՝ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի յոթ անդամներ, դպրոցի ղեկավարներ

Օրակարգում քննարկվող հարցերն են ՝

  1. «Սեբաստացիներ» հիմնադրամի Ասկերանի բնակիչներ Համբարձումյանների հոգատարության նախագծի գործունեության հաշվետվություն — ներկայացնում են Առնոլդ Բլեյանը /հիմնադրամի տնօրեն/ և Քնարիկ Ներսիսյանը / ծրագրի պատասխանատու/։ Տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Հիմնադրամի կայք։
  2. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անվանական կազմի հաստատումը 
  3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն 
  4. Հիմնադրամի 2021թ․ գործունեությունը
  5. Այլ հարցեր։

Հիմնադրամի կայքը, կանոնադրությունը։

Լուսաբանումը՝
Էլյա Սահակյան
«Սեբաստացիներ» Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար

ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ

Զատկի տոնի նախօրեին, «Հոգատարություն» նախագծի շրջանակում Միջին դպրոցի սովորողները կազմակերպեցին ցուցահանդես-վաճառք,որտեղ ներկայացրեցին իրենց պատրաստած աշխատանքները, որից ստացված հասույթն էլ փոխանցվեցին «Սեբաստացիներ» հիմնադրամին։ Հիմնադրամն էլ այդ գումարը փոխանցելու է Ասկերանի Համբարձումյանների ընտանիքին՝ իրենց տան կառուցման համար: 

Զատկական տոնավաճառ

Ապրիլ 2, ժամը 13։00, Արևելյան դպրոց, Զատկական ցուցահանդես վաճառք
Մասնակիցեր՝ սովորողներ, դասավանդողներ, ծնողներ․․․

Տնավաճառից ստացված հանգանակությունն այս անգամ Սեբաստացիներ հիմնադրամը փոխանցելու է Համբարձումյանների ընտանիքին Ասկերանում իրենց տունը ավարտին հասցնել։ 
Սա հոգատարություն ուսումնական նախագծն, որն անըդհատ է․․․
Զատկական տոնավաճառին իր ստեղծագործություններն է ներկայացնելու Արևելիք ծնող, տիկնիկագործ՝ Ալինա Դավթյանը։ Ալինա Դավթյանը տարատարիք  սովորողների հետ բացելու է նաև բացօթյա արհեստանոց․․․․

《Սեբաստացիներ》 հիմնադրամի հաշվեհամարը


Հասույթը կազմել է ՝ 251․000 դրամ

Հոգատարությունը՝ տոն֊նվեր

Հոգատարություն նախագծի շրջնակներում, Հարավային դպրոցի զատկական ցուցահանդես-վաճառքից հավաքված գումարը փոխանցվեց Սեբաստացիներ» հիմնադրամին՝ Ասկերանի Համբարձումյանների ընտանիքին փոխանցելու համար՝ իրենց տան կառուցման համար:

Համբարձումյանների Ասկերանի տան ընթացիկ աշխատանքից

Մեզ հարազատ դարձած ավետարանոցցի Համբարձումյանների հետ մեր կապը չի ընդհատվում։ Ուրախությամբ տեղեկացանք, որ նաև «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի, մեր համայնքի հոգատար մասնակցությամբ նրանց տունն Ասկերանում մոտ է ավարտուն տեսք ստանալուն, արդեն ունի լոգարան, սանհանգույց։ Մնում են երկու ննջասենյակների, խոհանոցի ու նախամուտքի հարդարման աշխատանքները։ Մենք անելիք ունենք. առաջիկա «Հոգատարության ձոն» նախագծի հասույթով կմասնակցենք շինաշխատանքներն օր առաջ ավարտելուն։

Ֆոտոշար