Category Archives: Նոր ուղի

Նոր ուղի, նոր գործընկերություն

Օգտագործելով Արատեսյան եռօրյա ճամբարիհնարավորությունը՝ հասարակագիտական ստուգատեսի շրջանակում մարտի 26-ին Եղեգնաձորի թ. 2 հիմնական դպրոցում ունեցանք բավականին ակտիվ հասարակագիտական քննարկում։ Եղեգնաձորցի դպրոցականները կարդացել-ուսումնասիրել էին տիար Բլեյանի գրերը, խոսում էին հասուն, գրագետ, հստակ ձևակերպումներով՝ ներկայացնելով իրենց կարծիքն ու տեսակետը Աշոտ Բլեյանի հասարակական-քաղաքական մոտեցումների վերաբերյալ…

Աշոտ Բլեյանի բլոգում Վարդան Կարապետյանի լուսաբանումն 

Նոր ուղու հաստատումներ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով, Սահմանադրական դատարանի որոշմամբ իրավունք ունի պաշտոնավարելու մինչև իր նշանակման հինգ տարին լրանալը՝ մինչև 2025թ․ հունիսի ութը։

Գլխավոր շտաբի, հրամանատարական կազմի 2021թ․ փետրվարի 25-ի հայտարարությամբ սրված պահանջը ամբողջությամբ քաղաքացիական-քաղաքական՝ օրինականության հուն տեղափոխելու համար անհրաժեշտ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ետ վերցնի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկը ՀՀ նախագահին։ Ո՛չ վարչապետը, ո՛չ նախագահը նման լիազորություն չունեն։

Մեր բանակը հայրենիքի պաշտպանի դիրքերում է անսասան։ Բաղրամյան փողոցում, Ազգային ժողովի շուրջ հավաքված, երթերի քաղաք դարձած մայրաքաղաքում մասնակիցների կազմը փոխվում է. անզեն, խաղաղ հավաքում նաև մեր երեխաներն են, թոռները, նաև սեբաստացի ընտանիքներ, շրջանավարտներ, որոնք ժողովրդավարության արժեքը լավ գիտեն, կանխատեսելի-ապահով-մշտական բնակության վայր-երկիր ունենալու համար են դուրս եկել։  Նրանց վրա ցուցադրաբար դիպուկահար պահելը, նռնակներ ցուցադրելը անզեն-խաղաղ հավաքի մասնակիցների հրահրում է։ Մի՛ արեք։

«Իմ քայլը»՝ իր Ազգային ժողովով, կառավարությամբ, իրավապահ համակարգը պիտի ապահովեն քաղաքացիների՝ նաև խաղաղ հավաքներով լիարժեք արտահայտվելու հնարավորությունը։ Սա կունենա համապատասխան բարերար անդրադարձ։ Մենք այն կտեսնենք։ Ազգային ժողովը, «Իմ քայլը» քաղաքական ուժը արագ պիտի ձևակերպեն իրավիճակին համապատասխան քաղաքական օրակարգ, սկսեն դրանց քննարկումն ու լուծումը՝ օրինականությունն ու համերաշխությունը հանրային-անշրջելի դարձնելով մեզանում։ Հրապարակում քաղաքացին է՝ 1991թ․ սեպտեմբերի 21-ի հանրաքվեով Հայաստանի ինքնիշխանության, իր իրավունքների իրացման վճռականությամբ։

Ասված է. գործենք համերաշխ ու օրինական, որպես մեկ հասարակություն։

Նոր ուղու համար պատերազմի բացառումը ՀՀ անվտանգության գլխավոր պայման է 1991թ-ից

Պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանի համար հեշտ էր։ Լավագույն վիճակն էր մուսուլման հարևանների հետ խաղաղ գոյակցության գնալու համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը։

«Նրանք չունեին 88-ի շարժման բեռը, իրենք չէին նորաստեղծ Հայաստանի Հանրապետության զորքը մտցրել Ադրբեջանի տարածք, իրենք չէին պատասխանատուն գրավյալ տարածքներում 92-94թթ․-ին այդքան զոհ տալու համար։ Եվ քանի որ իրենք ունեին ժողովրդի կողմից ստացած այդպիսի մանդատ, գլխավոր գործը հենց սկզբից դա պետք է լիներ։ Պետք է հասկանային, որ իրենց փոխանցվել էր ժամացույցին միացված մի ական։ Եթե ժամանակին չէիք ականազերծելու, ո՞ւր էիք գալիս»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

24news.am-ի տաղավարում Աշոտ Բլեյանն է։

Նկատառումներ հանրապետության հոգևոր-գաղափարախոսական բնագավառի կառավարման կառուցվածքի մասին

August 20, 1990 Նյութի բաժինը՝  1985-1991Նոր ուղիՔաղաքական-հասարակական

Հանրապետության կառավարման կաոուցվածքի կազմում ընդգրկուն կոմիտեների գոյությունը, կոմիտեներ, որոնք իրենց մեջ օրգանապես չեն ներառում ու իրենցում լուծում մի քանի նախարարությունների ֆունկցիաներ, կարծում ենք վնասակար են։ Պետշինի, պետագրոարդի, ժողկրթության կոմիտեի (Խորհրդային Միության կառավարության կառուցվածքում վերջինս, հենց կոմիտե է կոչվում) կարճատև գոյությունը ուսանելի է։ Բազմաճյուղ նախարարության (կոմ…