Բլեյան կրթական բաց ցանց

Կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի՝ «Արցախ-Հայաստան նոր համակեցություն՝ իր դպրոցով» հայտարարություն-հրավերի արձագանքները չուշացան։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ շուրջ 40 արցախցի տարատարիք սովորողներ լիարժեք ընդգրկված են կրթահամալիրի կրտսեր, միջին, ավագ դպրոցների ուսումնական գործընթացում, անհրաժեշտության դեպքում օգտվում են կրթահամալիրի տրանսպորտային ծառայությունից։
Սեբաստացի սովորողները խանդավառությամբ են ընդունել արցախցի ընկերներին, կրթահամալիր-ընտանիքում ապրում են միասին։ Շուրջ 180 արցախցի հյուրընկալվել են Կրթահամալիրի հյուրատները: Բնական է, որ այս միտումն ուն շարունակական բնույթ, որի համար մեզ աննհարժեշտ են ֆինանսական լրացուցիչ միջոցներ: 

Բլեյան կրթական բաց ցանցը շարունակում է գործել։

Զանցել գործիքագոտուն