Ավետիս տոնական օրով

Արցախի Ասկերանում Համբարձումյանների՝ երիտասարդ Արեն-Արտակ եղբայրների 11 հոգիանոց՝ հինգ մանկահասակ երեխայով, ընտանիքի տան կառուցմանն աջակցությունը այսպես, երեկվա տպավորիչ նախաձեռնությամբ՝ նանիկ-օրորներով, ամենօրյա կարող են լինել ու պիտի կառուցումին մասնակից դարձնեն, աղյուս աղյուսի վրա դնելու հնարավորություն ընձեռեն մեզանից յուրաքանչյուրին՝ օր առաջ ավարտի բերելու շինարարությունը՝ որպես Արցախ-Հայաստան նոր համակեցության ոգևորող օրինակ։ Տեսեք, «Սեբաստացիներ, կրթական հիմնադրամի տնօրեն Առնոլդ Բլեյանը և Հյուսիս-Գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը ինչպիսի ավետիս են ուղարկում մեր տոնական օրով։

«Հոգատարություն» նախագծով  «Հակաբացիլ նանիկներ» ձայնասկավառակների, տեխնոլոգիական աշխատանքների ցուցադրությունից «Սեբաստացիներ» հիմնադրամի հաշվին փոխանցվել է 171 000 դրամ, որը հիմնադրամը ուղարկում է Արցախի Ասկերանի տան տերերի քարտային հաշվին։ Նվիրատվություն-հանգանակությունը շարունակվում է մինչև կառուցման ավարտը…

Հարավարևմտյան ֆիլհարմոնիայի երեկվա հերոսը՝ 2021-ի համերգաշրջանի բացումով նախագծին միացած Գևորգ Վարդանյանի նման խանդավառ-օժտված ջութակահարը, տեսնեիք՝ որքան ոգևորված էր։ Սեբաստացի կրթական համայնքի Դդմագովք համայնքային տոնը այս ոգևորության շարունակությունը կդառնա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով