Հոգատարություն

Սեբաստացի կրթական բաց համայնքում, կրթահամալիրում նոյեմբերի 22-ին սկսվում է «Հոգատարություն» ուսումնական բաց, շուրջտարյա նախագիծը։ Նախագծի օրացույցով համերգ-հանգանակության, ցուցադրություն-հանգանակության արդյունքում ստացված ողջ հասույթն ուղղվում է վիրավոր, հիվանդ զինվորների առողջության պահպանման, սոցիալական աջակցության խնդիրներին։ Հանգանակությունը կազմակերպվում է «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի միջոցով («Ինեկոբանկ» ՓԲԸ, «Մալաթիա» մասնաճյուղ, հաշվի համար՝ 2050922043747001)։ Առաջին շաբաթվա ամբողջ հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Հանգանակության արդյունքներն ամփոփվում-հրապարակվում են մասնակիցների, նախագծի ղեկավարների, դասարանների, խմբերի  ուսումնական բլոգներում, դպրոցների, քոլեջի ենթակայքերում։ Հանգանակության ընթացքին կարող եք հետևել «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի բլոգում։

Առցանց ցուցադրությունների հարթակներ՝ կրթահամալիրի պաշտոնական կայք՝ mskh.amՑուցասրահ բլոգկրթահամալիրի դպրոցների էջեր:

Հրավիրում ենք նաև՝ արտակարգ պայմաններում հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման մեր փորձը տեսնելու, տարածելու:

Հոգատարության կիրակի. նախագիծ

Ընդհանուր հրավերը

Համերգներ

Կլոր սեղաններ, շրջայցեր

Ուսումնական նոյեմբեր

Հոգատարություն

Մանկավարժության կենտրոն

Զանցել գործիքագոտուն