Աշխատարանների ամփոփում, ցուցահանդես-վաճառք

Ցուցահանդես-վաճառքում կգտնեք Աշխատարանների ընթացքում ստեղծված արտադրանքներ, որոնք լավ նվեր կարող են լինել ամանորին` տոնին հատուկ փաթեթավորմամբ։Ծրագիրն իրականացվել է «Սեբաստացիներ» ​կրթական հիմնադրամի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։
«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ։ 

Միջոցառման ֆեյբուքյան հղումը։

Հագուստի մոդելավորման աշխատարանի ամփոփումը

Նախագծի նպատակը- Բատիկի ուսուցում, դրա կիրառումը կտորի, շապիկի, պայուսակի վրա:

Նախագծի ընթացքում ստեղծելու ենք աշխատարններ նոր մասագետի հետ: Համագործակցության արդյունքում սովորողները ձեռք կբերեն նոր հմտություններ, կստանանք աշխատանքեր որոնք կներկայացվեն ցուցահանդես-վաճառքին: Նախագիծը իրականացնելու ենք նկարիչ-դիզայներ Դիանա Գրիգորյանի հետ: Նախագծի տևողությունը 1-2 ամիս է լինելու, շաբաթական երկու հանդիպում երկու ժամով: Մասնագետը կկիսվի իր փորձով քոլեջի ուսանողների, նաև՝ ուսուցիչների և համայնքի բնակիչների հետ, այսպիսով ապահովելով շարունակական կապը կրթահամալիրի հետ:

Նախագծի ժամանակ մասնակիցները սովորում են կատարել ինքնուրույն էսքիզ իր ընտրած թեմայով, ընտրում են գունային գամման և ճիշտ կոմպոզիցիոն ձևով տեղադրում իրենց ընտրած իրի վրա (շապիկ,պայուսակ,վերնաշապիկ և այլն)։Մասնակիցները սովորում են աշխատել նյութերով (ներկ,ռեզերվ) և աշխատանքը ավարտելուց հետո տեխնելոգիապես ճիշտ եղանակով մշակել ստեղծագործական աշխատանքը։

Գրանցվելու համար լրացրեք հայտը

Տևողությունը՝ հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 17 -ը, յուրաքանչյուր երկուշաբթի և չորեքշաբթի՝ 13:00-15:00

Մասնակցել կարող են 15-30 տ. հետաքրքրված անհատներ:

Ամփոփումները աշխատարանի կազմակերպիչ Մերի Խանջյանի բլոգում․
«Բատիկի ուսուցում» աշխատարանի մեկնարկը
Աշխատարան. օր երկրորդ
Աշխատարանի գործունեություն
Մեր այսօրը…
Աշխատանքային առօրյա
Հերթական աշխատարանի գործունեությունը
Մեր այսօրը

Լուսանկարչական աշխատարան

Լուսանկարչական աշխատարանի նպատակն է սեբաստացիական համայնքի և բնակչության համար ստեղծել հանդիպումների շարք, որոնց ընթացքում մասնակիցները կզարգացնեն իրենց մասնագիտական կարողությունները, ստեղծագործական հմտությունները, ձեռք կբերեն պատկերային ստեղծական բովանդակություներ կառուցելու գիտելիքներ: Լուսանկարչական աշխատարանի բանախոսն է Կարին Գրիգորյանը: Աշխատարանի նկարագիրը՝

Հանդիպում առաջին
Խորագիր. Լուսանկարչություն. իմ սեր, իմ ցավ
Հանդիպման ընթացքում կքննարկվեն լուսանկարչության հիմնային հարցերը, լուսանկարի/պատկերի տարբեր հաստատված սահմանումները, կբացահայտենք լուսանկարչությունը որպես պատկերի ստեղծման տեխնոլոգիա: 

Հանդիպում երկրորդ
Խորագիր. Լուսանկարչություն. պատկերի ուժը
Հանդիպման ընթացքում կքննարկվեն պատկերի՝ մեր երկու տարբեր ընկալումները, պատկերի ու իրականության առերեսումը, պատկերը՝ որպես անձնական տպավորություն այլոց փոխանցելու ջանք եւ դրա ներուժը:

Հանդիպման ավարտին քննարկման կառաջադրվի 1 պատմական վիճարկելի լուսանկար:

Հանդիպում երրորդ. առցանց

Հանդիպման ընթացքում կքննարկվեն եւ կամփոփվեն տվյալ լուսանկարի վերաբերյալ մասնակիցների կատարած համացանցային հետազոտությունը եւ կհիշենք նախորդ երկու հանդիպման ընթացքում լուսանկարչության/պատկերի վերաբերյալ հնչած հիմնական դրույթները:

Ինչպես կազմել գրագետ CV աշխատարան

Ռեզյումե գրելու և աշխատանքի ընդունման հարցազրույց անցնելու հմտությունների զարգացում

Լավ աշխատանք գտնելը սկսվում է լավ ռեզյումե գրելուց, որը խոսում է մարդու անձնային ու մասնագիտական ուժեղ կողմերի մասին։ Այս դասընթացի նպատակն է սովորեցնել, թե ինչպես գրել տարբերվող ռեզյումե, որը կգրավի գործատուների ուշադրությունը ։

Դասընթացի նպատակներն են.

  • Օգնել աշխատանք փնտրողներին լավագույնս ներկայանալ ցանկալի գործատուին։
  • Ինչպես կազմել գրագետ Ռեզյումե և դիմել աշխատանքի։
  • Ուսումնասիրել, թե ինչպես ներկայացնել փորձը ռեզյումեի մեջ,
  • Բացահայտել թե ինչ ֆորմատով ներկայացնել ուսման և փորձի մասին տեղեկատվությունը,
  • Բացահայտել, թե որ դեպքում է անհրաժեշտ կիրառել «ավանդական», երբ «ստեղծարար» ռեզյումե,
  • Բացահայել, թե ինչպես լրացնել փորձի պակասը ռեզյումեի մեջ,
  • Սովորել հարցազրույցի ներկայանալու հիմնական սկզբունքները,
  • Կարողանալ ճիշտ ներկայանալ հարցազրույցին, 
  • Բացահայտել, թե ինչ կարելի է անել աշխատանք փնտրելու գործընթացում սխալներից խուսափելու համար։

Դասընթացը նախատեսված է բարձր դասարանների աշակերտների, ուսանողների համար, ինչպես նաև այն ծնողների համար, ովքեր պատրաստվում են վերադառնալ աշխատաշուկա՝ հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի արձակուրդից հետո կամ ցանկանում են փոխել աշխատանքը։

Դասընթացի տևողությունը 6 ժամ է (2 հանդիպում), ներառում է տեսական նյութեր, գործնական վարժություններ, իրավիճակների քննարկումներ, տեսանյութեր, դերային խաղեր, թիմային աշխատանք։

Դասընթացը կվարի՝ ՝Նանէ Զեյնանյանը

Դասընթացի հղումը

Դասընթացի օր | ժամ – 16.10.2021, 23.10.2021 | 11:00

Մասնակիցներ՝

Հիմնական թիրախային հատվածը 20-45 տ հետաքրքրված անհատներ են, ովքեր ունեն ցանկություն սովորելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, աշխատելու, իսկ շահառուներ են կրթահամալիրի սովորողները, ովքեր 15-18 տ են։ Յուրաքանչյուր աշխատարանի կարող է մասնակցել առավելագույնը 15 մասնակից՝ 5 սովորող, 10 համայնքի բնակիչ։ Եվ թիրախային խմբի, և՛ շահառուների դեպքում սեռը կապ չունի։ Աշխատարանները կլուսաբանվեն, կտեղադրվեն սոց․կայքերում, Կրթահամալիրի և Հիմնադրամի կայքէջում, որը կունենա մոտ 1000 և ավել դիտում մեկ տարվա ընթացքում։

Ամփոփում 1
Ամփոփում 2

Ծաղկեգործության աշխատարանի ամփոփումը

Դասընթացի տևողություն.
2 ամիս, շաբաթական 2 պարապմուք՝ յուրաքանչյուր պարապմունքը 2 ժամ:
Նպատակը
Այս ծրագիրն ուղղված է օգնելու դասընթացի մասնակիցներին ձեռք բերել նոր մասնագիտություն, որը կօգնի իրացնել իրենց աճեցրած բույսը թաղարով իրացնել ցուցահանդես-վաճառքի, ինչպես նաև առցանց վաճառքի միջոցով):
Անհրաժեշտ նյութեր 
Տարբեր տեսակի փափուկ թղթեր, թանզիվ պլստիկե տարաներ տարբեր չափերի, սոսինձ՝ պվեա, հարթաթուղթ, ավտոներկեր, սիլիկոնի ատրծանակներ, սիլիկոններ, տաքացուցիչ թաղարներին անցքեր անելու համար թանձրատերևուկ բույսեր: 
Թիրախային խումբ
Կարող են ներառվել 16-45 տարիքի անձինք:
Արդյունք
նախագծի մեջ ներառված անդամները արդյունքում կտիրապետեն բույսերի խնամքին, աճեցմանը, բազմացմանը վերաբերող նրբություններին և գաղտնիքներին, ձեռք կբերեն մասնագիտական կարողություններ և հմտություններ՝ բույսերի բազմացում սերմերով, տերևներով, ճուտիկներով, կտրոններով
Լրացուցիչ թեմա
Նորաձև կրեատիվ թաղարների պատրաստում և ձևավորում:
Արդյունք
Այս ծրագիրն ուղղված է օգնելու դասընթացի մասնակիցներին պատրաստի բույսը թաղարով, մասնավորապես տարոսիկների տեսքով, վաճառքի կազմակերպմանը( ցուցահանդես-վաճառքի, ինչպես նաև առցանց վաճառքի միջոցով):
Անհրաժեշտ նյութեր՝ տարբեր տեսակի փափուկ թղթեր, թանզիվ պլստիկե տարաներ տարբեր չափերի, սոսինձ՝ պվեա, հարթաթուղթ, ավտոներկեր, սիլիկոնի ատրճանակներ, սիլիկոններ, տաքացուցիչ թաղարներին անցքեր անելու համար թանձրատերևուկ բույսեր:
Նյութածախս
61500 դրամ
Թիրախային խումբ
Կարող են ներառվել 16-45 տարիքի անձինք:
Ամփոփումները աշխատարանի կազմակերպիչ Շողիկ Պողոսյանի բլոգում։
«Ծաղկագործություն» աշխատարան
Աշխատարանի մասնակիցներն օր-օրի համալրվում են
«Ծաղկագործություն» աշխատարանի այս շաբաթվա քրոնիկոնը
«Բոնսայ»ը՝ գործնական աշխատանքի թեմա
Բնագիտության լաբորատորիան բոլորի համար է

Կիրառական արվեստ աշխատարանի ամփոփում

Այս նախագծի նպատակն է ստեղծել նոր աշխատարաններ նոր մասնագետների հետ, որոնց հետ համագործակցելով կրթահամալիրը և համայնքը կունենան նոր փորձառություն և կստեղծեն նոր կապեր Հայաստանի լավագույն դիզայներների հետ։ Մասնագետը, ում կհյուրընկալենք «Գիսանե» զարդերի բրենդի գլխավոր դիզայներ Հեղնար Պետրոսյանն է, որն ունի տարիների մեծ փորձ, ճանաչված է թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում, մասնակցել է բազմաթիվ տեղական և արտասահմանյան ցուցահանդեսների։ Այս  նախագծի տևողությունը մեկ ամիս է, որի ընթացքում  մասնագետը կկիսվի իր փորձով քոլեջի ուսանողների, նաև՝ ուսուցիչների և համայնքի բնակիչների հետ, այսպիսով ապահովելով շարունակական կապը կրթահամալիրի հետ:
Նախագծի ընթացքը՝ ծանոթանալ ծաղիկների, բույսերի չորացման տեխնիկաներին, ստեղծել ծաղկաթերթերով մետաղական, ապակե զարդեր, ստեղծել բուսական էլեմենտներից կոլաժ-պատկերներ։ Սովորել ստեղծված զարդերը բերել ապրանքային տեսքի (սովորել փաթեթավորել, ստեղծել լոգո և բրենդի անուն)։

Արդյունքը՝ վերջնական փուլում մտածել ցուցահանդես վաճառքի տեղի և դիզայնի մասին, ինչպես իրացնել իրենց իսկ ստեղծած զարդեղենը։

Անհրաժեշտ նյութեր՝

Ապակե տարա  հատը  400 դր.       17×400= 6800

Մետաղական դետալներ 350 դր    17 x350 = 5900

Շրջանակ ապակիով 1500 դր.        17 x1500 = 25500

Եպոքսիդ 5000-7000 դրամ               7000 x2 = 14000

Փայտեր 400 դրա հատը                  17×400= 6800

Մազի լաք 500 դր.                             500

Փայտի լաք   1500 դր.                       1500 դր. 

Թուղթ հաստոտ 50 դր.հատը            17 x 50 =850

Թել 500 դր.                                        500

էպոկսիդի ներկ   1000 դր. հատը     1000x 3=3000

ԸՆԴՀԱՆՈՒՐ   65350 դրամ

Գրանցվելու համար լրացրեք հայտը

Տևողությունը՝ հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 11_ը, յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ 09։20-10։55

Ամփոփումները աշխատարանի կազմակերպիչ Թերեզա Թումանյանի բլոգում։

Համատեղ աշխատանք «Գիսանե»-ի հետ
Աշխատարանում «Գիսանե» զարդերի բրենդն է
Քոլեջի տեխնոլոգիայի արվեստանոցի աշխատարանն այսօր
Քոլեջի տեխնոլոգիայի արվեստանոցի աշխատարանն այսօր
Աշխատարան, արդյունքներ

Գործարար հաղորդակցության հմտություններ աշխատարանի ամփոփում

Աշխատարանի անվանումը․ Գործարար հաղորդակցման հմտություններ

Նախագծի ժամկետը․ Սեպտեմբեր-Դեկտեմբեր

Դասընթացը կմեկնարկի 14/10-ին՝ հինգշաբթի, ժամը 15։30-17։30, 16/10-ին՝ շաբաթ, 17։00-19։00։ Այնուհետև յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ նույն գրաֆիկով։

Նախագծի անցկացման վայրը․ <<Մխիթար Սեբաստացի Կրթահալիրի>> Պետական Քոլեջ (Անդրանիկի 92/1)

Նախագծի մասնակիցները․ աշխատարանի մասնակցության հայտը լրացրած քաղաքացիներ, Քոլեջի ուսանողներ, դասավանդողներ, այլ ցանկացողներ։

Աշխատարանների դիմորդների ցանկ

Նախագծի/ծրագրի նկարագրությունը։

Ծրագիրն իրականացվում է <<Սեբաստացիներ>> կրթական հիմնադրամի կողմից <<Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության>> ծրագրի շրջանակներում։ <<Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության>> ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ։

Ծրագրի շրջանակներում ստեղծվում են աշխատարաններ, որոնք օգնում են քաղաքացիներին ինտեգրվել ներկայիս աշխատաշուկայում, զարգացնել կամ ձեռք բերել հմտություններ։ Դասընթացին կարող են մասնակցել բոլորը։ Դասընթացն անվճար է, ուղղված է ամրապնդելու ուսումնական հաստատության և համայնքի միջև կապը։ Աշխատարանների աշխատանքները համակարգում և կատարում են <<Մխիթար Սեբաստացի Կրթահալիրի>> Պետական Քոլեջի դասավանդողներն ու ուսանողները, հրավիրված մասնագետները։

<<Գործարար հաղորդակցման հմտություններ>> աշխատարանի հետ կապված հարցեր առաջանալու դեպքում կարող եք գրել ինձ yelena.ohanyan@mskh.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել +374 77 832 536 հեռախոսահամարով (Ելենա Օհանյան — <<Գործարար հաղորդակցման հմտություններ>> աշխատարանի համակարգող

Նախագծի նպատակը․ ամրապնդել համայնքի և ուսումնական հաստատության միջև կապը, քաղաքացիներին ներկայացնել և սովորեցնել կիրառել հաղորդակցման համար անհրաժեշտ հմտությունները, զարգացնել դրանք։ Աշխատարանին մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն հայտը։

Աշխատարանի կառուցվածքը․

ԹեմաԺամաքանակ
1․ Հաղորդակցում․ ի՞նչ, ինչու՞, ինչպե՞ս։4 ժամ
2․ Խոսքային և ոչ խոսքային հաղորդակցում։4 ժամ
3․ Լսելու հմտություններ։2 ժամ
4․ Ինքնաներկայացում։2 ժամ
5․ Կոնֆլիկտների կառավարում։4 ժամ
6․ Թիմային աշխատանք։2 ժամ
7․ Գործնական հաղորդակցման առանձնահատկություններ։2 ժամ

Աշխատարանը վարելու է Լուսինե Աղաբեկյանը։ Լուսինեն մասնագիտությամբ հոգեբան է, ունի երկար տարիների որակավորված փորձ ոլորտում։ Աշխատանքային փորձին կարող եք ծանոթանալ անցնելով հղումով։

Մասնակիցների ցանկ․

Անուն/ԱզգանունԶբաղվածությունՀեռախոսահամար
1․ Անահիտ Աբգարյան (16 տ․)Սովորում է098 338434
2․ Նարինե Պետրոսյան (32 տ․)Աշխատում է / տնից093 317172
3․ Լիլիթ Զաքարյան (38 տ․)Չի աշխատում095 736173
4․ Սյուզաննա Սարգսյան (33 տ․)Աշխատում է055 520990
5․ Հերմինե Խաչատրյան (40 տ․)Չի աշխատում093 241460
6․ Արփի Ղազարյան (40 տ․)Աշխատում է / տնից093 115767
7․ Անուշ Ավագիմյան (45 տ․)Աշխատում է095 630621
8․ Անահիտ Մազմանյան (44 տ․)Չի աշխատում095 737639
9․ Քնարա Հովհաննիսյան (15 տ․)Սովորում է055 833553
10․ Վերջալույս Բաղդասարյան (40 տ․)Աշխատում է094 502007
11․ Վերա Մովսիսյան (39 տ․)Աշխատում է093 118895
12․ Անահիտ Փթուկյան (31 տ․)Չի աշխատում094 130133
13․ Հաբեթ Յուզբաշյան (38 տ․)Աշխատում է տնից098 551217
14․ Նարա Փերիխանյան (38 տ․)Չի աշխատում093 807765
15․ Անի Հարությունյան (17 տ․)Սովորում է093929624
16. Միլենա Գասպարյան (17 տ․)Սովորում է098578041
17․ Նաիռա Մարիկյան (43 տ․)Աշխատում է / տնից094 778228
18. Նաիրա Մնդլյան (16 տ․)Սովորում է098 575087
19. Լիլի Մովսեսյան (16 տ․)Սովորում է099 608223

Մասնակիցներ

Անուն/Ազգանուն14․1016․10/հ21․10/հ23․10/հ26․10/հ30․1004․1106․1111․1113․11
1․ Անահիտ Աբգարյանն++++ննննն
2․ Նարինե Պետրոսյանն+բբբբբ
3․ Լիլիթ Զաքարյանբ/զ++++ննննն
4․ Սյուզաննա Սարգսյանբ/ա++բ/հբբբբ
5․ Հերմինե Խաչատրյանբ/հ++++բբբբբ
6․ Արփի Ղազարյանն++++նբննն
7․ Անուշ Ավագիմյանբ+++նբնբբ
8․ Անահիտ Մազմանյանբ+— հբբբբբ
9․ Քնարա Հովհաննիսյանն+++ննննն
10․ Վերջալույս Բաղդասարյանբ/ա+բբբբբ
11․ Վերա Մովսիսյանբ/ա++++ննբնն
12․ Անահիտ Փթուկյանն+++բ/զբբբբ
13․ Հաբեթ Յուզբաշյանն+++բ/զբբբբ
14․ Նարա Փերիխանյանն++-h+բնննն
15․ Անի Հարությունյանն++բբբբբ
16․ Միլենա Գասպարյանն++բբբբբ
17․ Նաիռա Մարիկյանբ/զ+բբբբբ
18․ Նաիրա Մնդլյանբ+բբբբբ
19․ Լիլի Մովսեսյանն+++ննննն

Ներկա/բացակա

Օգնականներ. Լիլիթ Գասպարյան, Անգելինա Դադյան, Էլեն Աբրահամյան։

Անհրաժեշտ գրենական պիտույքների ցանկ (նախնական)․

  • Ա4 թղթեր — 5 դ/հատ — 1000 դ/200 հատ
  • Գունավոր Ա4 թղթեր — 70 դ/տուփը — 350 դ/5 տուփ
  • Գունավոր մատիտներ — 230 դ/տուփ — 3500 դ/15 տուփ
  • Գրիչներ — 100 դ/հատ — 3000 դ/30 հատ
  • Սթիքերներ/գունավոր կպչուն թղթեր — 120 դ — 480 դ/4 հատ
  • Մարկերներ
    • գրատախտակի — 120 դ/հատ — 600 դ/5 հատ
    • գունավոր — 170 դ/հատ — 2550 դ/15 հատ
  • Թղթե կպչուն ժապավեն — 180 դ/հատ
  • Սրիչներ — 100 դ/հատ — 500 դ/5 հատ
  • Ռետիններ — 90 դ/հատ — 450 դ/5 հատ
  • Մկրատներ — 300 դ/հատ — 1500 դ/5 հատ
  • Սպիտակ կպչուն բեյջեր — 150 դ/էջ — 750 դ/5 էջ
  • Փոքրիկ գնդակ — 200 դրամ/1 հատ

Ընդամենը՝ 15․060 դրամ։

Այլ ընթացիկ ծախսեր․ 4․940 դրամ։

Նախահաշիվ՝ 20․000 դրամ։

Կտրոնները ներկայացվում են։

Ամփոփումներն աշխատարանի կազմակերպիչ Ելենա Օհանյանի բլոգում։
1
2
3
4
5