Համերգ-հոգատարություն․ «Արմեն Հյուսնունց» կվինտետ, մայիսի 18, 2021թ․

2021թ-ի մայիսի 18-ին, ժամը՝ 18․00, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցի «Սեբաստիա» համերգասրահում կկազմակերպվի բացառիկ համերգ-հոգատարություն։ Համերգային ծրագիրը կիրականացնի «Արմեն Հյուսնունց» կվինտետը։ Համերգ-հոգատարության ողջ հասույթը կուղղվի Արատեսի դպրական կենտրոնում ռազմամարզական ակումբի մարզադաշտերի կառուցման գործին․ կարևոր ներդրում` ձեր երեխաների առողջ զարգացման, ուսումնական հետաքրքիր միջավայրի ձևավորման համար:

Համերգ-հոգատարություն «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի հետ
Մայիսի 18, ժամը՝ 18․00, «Սեբաստիա» համերգասրահ
Հիմնադրամի հաշվի համարը՝ 2050922043741001 (փոխանցում), 5527310000028775 (Arca)
Հասցե՝ Հարավ-արևմտյան թաղամաս, Բաբաջանյան 25Հեռ․՝ 077517053, 077778626

Ծրագրում՝
Կհնչեն հայ հեղինակների ջազային ստեղծագործություններ և մշակումներ

Արմեն Հյուսնունց` սաքսոֆոն
Արթուր Սողոյան` կիթառ
Արման Պեշտմալջյան` ստեղնաշարային գործիքներ
Խաչատուր Սավզյան` կոնտրաբաս
Արման Մնացականյան` hարվածայիններ

Կազմակերպիչ՝ երաժշտության ուսումնական կենտրոն, կրթահամալիրի ուսումնական հաստատություններ
Աջակից թևընկերներ՝ Էլյա Սահակյան և ընկերներ
Համակարգող՝ ծեսերի կենտրոն /հղում/
Գովազդային պաստառը՝ Կարինե Մացակյանի
Նվեր-գինի՝ Գինու դպրոցից
Հյուրասիրությունը՝ Ավագ դպրոցի
Ֆոտո և տեսալուսաբանումը՝ Նունե Խաչիկօղլյանի, Սմբատ Պետրոսյանի, Սուսան Ամուջանյանի և սովորողների
Հոգատարության նախագծով համերգները կդառնան շուրջտարյա նախագիծ՝ ընդգրկելով սովորողների խմբեր՝ դարձնելով այն ուսումնական նախաձեռնություն։

Ռազմամարզական գոտու կառուցում /իրականացրած աշխատանքներ /

May be an image of outdoors
May be an image of outdoors
Ավելին կարող եք տեսնել այստեղ

Տեսանյութն այստեղ։

«Սեբաստացիներ» Կրթական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ

Օրը՝ հինգշաբթի /13․05/ 15։30

Վայրը՝ « Մխիթար Սեբաստացի կրթահամալիր » -ի Քոլեջ, Հյուրատուն, Անդրանիկի 92/1

Մասնակիցներ՝ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի յոթ անդամներ, Հիմնադրամի հիմնադիր, Հիմնադրամի տնօրեն, Կրթահամալիրի տնօրեն, Արատեսի դպրական կենտրոնի տնօրեն, դպրոցների ղեկավարներ

Օրակարգում քննարկվող հարցերն են ՝

  1. Արատես դպրական կենտրոնի մարզական ակումբների դաշտերի կառուցմանը Հիմնադրամի աջակցությունը։ Նախագիծը կներկայացնի Էլյա Սահակյանը
  2. Արատես դպրական կենտրոնում Ուխտավորի տան կառուցմանը Հիմնադրամի աջակցությունը։ Նախագիծը կներկայացնի Էլյա Սահակյանը
  3. Հաշվետվություն՝ ըստ ծրագրերի և գումարի աղբյուրների
  4. Ֆոնդհայթայթման միջոցներ
  5. ԵՀՀ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագրով «Բաց դռների» դրամաշնորհային մրցույթի հայտ Հիմնադրամի կողմից
  6. Սովորողների ներգրավածությունը Հիմնադրամի գործունեության մեջ
  7. Այլ հարցեր