Աշխատարաններ

Սիրելի՛ ՀԱԹ բնակիչ, 

Հրավիրում ենք մասնակցել անվճար աշխատարանների տվյալ մասնագետների հետ՝ 

1․ Լուսանկարիչ 
2․  Հագուստի կարուձև անող-մոդելավորող
3․ Բիզնես դասընթացավար
4․ Կիրառական արվեստի մասնագետ ( զարդարվեստ) 
5․ Ծաղկեգործություն
6․ Գործարար հաղորդակցման հմտություններ
7․ Ինչպես ճիշտ CV կազմել 

Մասնակցելու համար լրացրեք հայտը /վերջնաժամկետը հոկտեմբերի 9/։

Ծրագիրն իրականացվում է  «Սեբաստացիներ» ​կրթական հիմնադրամի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ 

«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ։

Մանրամասների համար այցելել https://himnadram.edublogs.org կայք կամ զանգահարել 077 517053։

Դպրոցը՝որպես համայնքային զարգացման կենտրոն

Ծրագրի ներկայացում սեպտեմբերի 23-ին, ժամը 12:00-17:00-ին, Holiday Inn Express Yerevan հյուրանոցում տեղի է ունենալու Եվրասիա համագործակցություն հիմնադրամի՝ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագրի դրամաշնորհառուների համար կազմակերպվելիք «Ցանցային համագործակցության» միջոցառումը, որի ընթացքում  «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը կներկայացնի <<Դպրոցը՝ որպես համայնքային զարգացման կենտրոն>> ծրագիրը, որը ստացել է դրամաշնորհ։
Ծրագրի մասին մանրամասները կարող եք տեսնել սահիկաշարում։

Ծառատունկը լեռներում

Բնապահպանական, կանաչապատման նախագիծ

Ծրագիրը իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC) աջակցությամբ։

  • Իրականացման ժամկետները՝ 2021-2022 ուստարի
  • Իրականացնողներ՝ Կրթահամալիրի տարատարիք սովորող-ճամբարականներ
  • Նախագծի իրականացման վայրը՝ Արատեսի դպրական կենտրոն
Continue reading