Ծառատունկը լեռներում

Բնապահպանական, կանաչապատման նախագիծ

Ծրագիրը իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC) աջակցությամբ։

  • Իրականացման ժամկետները՝ 2021-2022 ուստարի
  • Իրականացնողներ՝ Կրթահամալիրի տարատարիք սովորող-ճամբարականներ
  • Նախագծի իրականացման վայրը՝ Արատեսի դպրական կենտրոն

Ծրագրի նկարագիրը․

Ծրագրի նպատակն է տարածքների կանաչապատումը, ծառատունկի կազմակերպումը Արատեսի դպրական կենտրոնում։ Սովորողները, դասավանդողները նշված տարածքներում իրականացնում են ծառատուն, սերմնացան, մեղուների համար անհրաժեշտ բույսերի տնկում, խաղողի թփերի տունկ՝ ստեղծելով  խաղողի անհայտացող տեսակների վերականգնման համար տնկարաններ։ Սովորողները իրականացնում են խնամքի, ջրելու, էտման, արդյունքների գրանցման ամբողջ ընթացքը, պատասխանատվություն են կրում իրենց տնկած բույսերի, ծառերի համար։  Բերքատու ծառերի և խաղողի բերքը օգտագործվելու է Արատեսի մառանում՝ արտադրությամբ ուսուցման ընթացքում կոմպոտների, չրի, չամիչի, գինու արտադրության, պահածոների համար։ 

Ծրագրի իրականացում

Նախագիծը իրականացվում է կրթահամալիրի սովորողների,  դասավանդողների միջոցով, Վայոց ձորում գտնվող կրթահամալիրի  Արատես դպրական կենտրոնի տարածքում։ Ծրագիրը շուրջտարյա է՝ իր խնամքով և զարգացումով։ Դպրական կենտրոնը օր օրի զարգանում է, դառնում է ավելի կենսունակ, այնտեղ է գտնվում կրթահամալիրի մեղվապահության կենտրոնը,  տարածքներում անհրաժեշտ է ավելացնել բերքատու ծառերի քանակը, ինչպես նաև կանաչապատել ամայի տարածքները։ Կենտրոնն ունի իր մառանը, որտեղ պահվում են ամռանը պատրաստած և պահեստավորած պահածոները, չրեղենը և դեղաբույսերի փնջերը։ Աշխատանքները իրականացվում են սովորողների, դասավանդողների, բնագիտության մասնագետ-դասավանդողների, պարտիզպան-տեխնոլոգների միջոցով, որոնք մասնագիտական աջակցություն կստանան տարածաշրջանի հմուտ բնակիչներից, բնագետներից և այլն։ Սովորողների խմբերը ամբողջ տարի՝ հերթափոխով լինում են Արատեսում։ Ամեն անգամ 20-25 հոգանոց խմբեր են լինում կրթահամալիրից, որոնք և կիրականացնեն նախագծի ամբողջ ընթացքը։ Աշխատանքները փոխանցվում են խմբից խումբ, ճամփորդական նախագծերում նշվում է աշխատանքների ժամանակացույցը, իրականացման ժամկետները, աշխատանքների նկարագիրն ու ցանկը։

Նախապատրաստական աշխատանքներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով