Category Archives: Uncategorized

Կիրառական արվեստ աշխատարանի ամփոփում

Այս նախագծի նպատակն է ստեղծել նոր աշխատարաններ նոր մասնագետների հետ, որոնց հետ համագործակցելով կրթահամալիրը և համայնքը կունենան նոր փորձառություն և կստեղծեն նոր կապեր Հայաստանի լավագույն դիզայներների հետ։ Մասնագետը, ում կհյուրընկալենք «Գիսանե» զարդերի բրենդի գլխավոր դիզայներ Հեղնար Պետրոսյանն է, որն ունի տարիների մեծ փորձ, ճանաչված է թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում, մասնակցել է բազմաթիվ տեղական և արտասահմանյան ցուցահանդեսների։ Այս  նախագծի տևողությունը մեկ ամիս է, որի ընթացքում  մասնագետը կկիսվի իր փորձով քոլեջի ուսանողների, նաև՝ ուսուցիչների և համայնքի բնակիչների հետ, այսպիսով ապահովելով շարունակական կապը կրթահամալիրի հետ:
Նախագծի ընթացքը՝ ծանոթանալ ծաղիկների, բույսերի չորացման տեխնիկաներին, ստեղծել ծաղկաթերթերով մետաղական, ապակե զարդեր, ստեղծել բուսական էլեմենտներից կոլաժ-պատկերներ։ Սովորել ստեղծված զարդերը բերել ապրանքային տեսքի (սովորել փաթեթավորել, ստեղծել լոգո և բրենդի անուն)։

Արդյունքը՝ վերջնական փուլում մտածել ցուցահանդես վաճառքի տեղի և դիզայնի մասին, ինչպես իրացնել իրենց իսկ ստեղծած զարդեղենը։

Անհրաժեշտ նյութեր՝

Ապակե տարա  հատը  400 դր.       17×400= 6800

Մետաղական դետալներ 350 դր    17 x350 = 5900

Շրջանակ ապակիով 1500 դր.        17 x1500 = 25500

Եպոքսիդ 5000-7000 դրամ               7000 x2 = 14000

Փայտեր 400 դրա հատը                  17×400= 6800

Մազի լաք 500 դր.                             500

Փայտի լաք   1500 դր.                       1500 դր. 

Թուղթ հաստոտ 50 դր.հատը            17 x 50 =850

Թել 500 դր.                                        500

էպոկսիդի ներկ   1000 դր. հատը     1000x 3=3000

ԸՆԴՀԱՆՈՒՐ   65350 դրամ

Գրանցվելու համար լրացրեք հայտը

Տևողությունը՝ հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 11_ը, յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ 09։20-10։55

Ամփոփումները աշխատարանի կազմակերպիչ Թերեզա Թումանյանի բլոգում։

Համատեղ աշխատանք «Գիսանե»-ի հետ
Աշխատարանում «Գիսանե» զարդերի բրենդն է
Քոլեջի տեխնոլոգիայի արվեստանոցի աշխատարանն այսօր
Քոլեջի տեխնոլոգիայի արվեստանոցի աշխատարանն այսօր
Աշխատարան, արդյունքներ

Համերգ-հոգատարություն․ «Արմեն Հյուսնունց» կվինտետ, մայիսի 18, 2021թ․

2021թ-ի մայիսի 18-ին, ժամը՝ 18․00, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցի «Սեբաստիա» համերգասրահում կկազմակերպվի բացառիկ համերգ-հոգատարություն։ Համերգային ծրագիրը կիրականացնի «Արմեն Հյուսնունց» կվինտետը։ Համերգ-հոգատարության ողջ հասույթը կուղղվի Արատեսի դպրական կենտրոնում ռազմամարզական ակումբի մարզադաշտերի կառուցման գործին․ կարևոր ներդրում` ձեր երեխաների առողջ զարգացման, ուսումնական հետաքրքիր միջավայրի ձևավորման համար:

Համերգ-հոգատարություն «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի հետ
Մայիսի 18, ժամը՝ 18․00, «Սեբաստիա» համերգասրահ
Հիմնադրամի հաշվի համարը՝ 2050922043741001 (փոխանցում), 5527310000028775 (Arca)
Հասցե՝ Հարավ-արևմտյան թաղամաս, Բաբաջանյան 25Հեռ․՝ 077517053, 077778626

Ծրագրում՝
Կհնչեն հայ հեղինակների ջազային ստեղծագործություններ և մշակումներ

Արմեն Հյուսնունց` սաքսոֆոն
Արթուր Սողոյան` կիթառ
Արման Պեշտմալջյան` ստեղնաշարային գործիքներ
Խաչատուր Սավզյան` կոնտրաբաս
Արման Մնացականյան` hարվածայիններ

Կազմակերպիչ՝ երաժշտության ուսումնական կենտրոն, կրթահամալիրի ուսումնական հաստատություններ
Աջակից թևընկերներ՝ Էլյա Սահակյան և ընկերներ
Համակարգող՝ ծեսերի կենտրոն /հղում/
Գովազդային պաստառը՝ Կարինե Մացակյանի
Նվեր-գինի՝ Գինու դպրոցից
Հյուրասիրությունը՝ Ավագ դպրոցի
Ֆոտո և տեսալուսաբանումը՝ Նունե Խաչիկօղլյանի, Սմբատ Պետրոսյանի, Սուսան Ամուջանյանի և սովորողների
Հոգատարության նախագծով համերգները կդառնան շուրջտարյա նախագիծ՝ ընդգրկելով սովորողների խմբեր՝ դարձնելով այն ուսումնական նախաձեռնություն։

Ռազմամարզական գոտու կառուցում /իրականացրած աշխատանքներ /

May be an image of outdoors
May be an image of outdoors
Ավելին կարող եք տեսնել այստեղ

Տեսանյութն այստեղ։