Հոգատարությունը շարունակվում է․․․

Հոգատարությունը շարունակական է։ Հարգելի ֆեյսբուքյան ընկերներ, հարգելի սեբաստացիական համայնք, խնդրում եմ յուրաքանչյուրիդ ուշադրությունը՝ խնդրի լուծման համար։Ներկայացնում եմ Համբարձումյանների ընտանիքին՝ Արցախի Ավետարանոց/Չանախչի/ գյուղից։ Սեպտեմբերի վերջին ընտանիքին ընդունեցինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի կրթական փոխանակումների կացարանում՝ ինչպես տարբեր արցախյան ընտանիքների, որոնք բնահան էին եղել, շատերը կորցնելով նաև իրենց բնակավայրերը, տները։Համբարձումյանների ընտանիքը, ի թիվս նրանց, կորցրել է գյուղը, տունը, ունեցվածքը։ Ձեզանից շատերը պատերազմի օրերին, դրանից հետո աջակցեցին, դարձան մասնակից՝ ընտանիքներին տեղավորելու, սահմանում զինվորներին օգնություն փոխանցելու, վիրավոր զինվորներին աջակցելու հարցում։Ի դեպ, մեր Վրեժը Չանախչիից, ում համար համերգ կազմակերպեցինք, համեստ հասույթը փոխանցեցինք կուրացած մեր զինվորին, հունվարի 22-ին մեկնում է վիրահատության։Հիմա «Հոգատարություն» նախագիծը շարունակվում է, որպեսզի օգնենք Ավետարանոցի մեր հայրենակիցներին՝ տեղափոխվել Արցախ, Ասկերան՝ ընտանիքի ավագ որդու մոտ։ Տունը, որտեղ պետք է ապրի 11 հոգի, պատրաստ չէ, նորոգման աշխատանքները կիսատ են մնացել, չկան տարրական կենցաղային պայմաններ։ Տանը պետք է ապրեն 5 մանկահասակ երեխաներ, մայրը, տատիկը և Արեն, Արտակ եղբայրները իրենց կանանց հետ։ Փորձում ենք օգտակար լինել ընտանիքին՝ շին․ աշխատանքները , տունը կահավորելու գործում։ Կցում եմ 《Սեբաստացիներ》 հիմնադրամի հաշվեհամարը, կներկայացնեմ նաև փոխանցված գումարի հաշվետվությունները։ Նաև կարող եք օգտակար լինել շինարարական նյութերով, կահույքով, կենցաղային տեխնիկայով։Փորձենք օգտակար լինել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով