«Սեբաստացիներ» Կրթական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ

Ըստ կանոնադրության՝ հոգաբարձուների խորհրդի 7 անդամները ընտրեցին խորհրդի նախագահ և փոխնախագահ։ Այսպիսով՝ խորհրդի նախագահ ընտրվեց Կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը, իսկ փոխնախագահ՝ Քոլեջի հասարակագետ Էլյա Սահակյանը։ Մասնակիցները շնորհավորեցին նորընտիր պաշտոններ զբաղեցնողներին սեբաստացիական գինով։

Հոգատարության նախագծի  մասին խոսեց Քնարիկ Ներսիսյանը, ներկայացրեց հաշվետվությունը Առնոլդ Բլեյանի հետ համատեղ։

Հոգաբարձուների խորհուրդը միաձայն որոշեց միանվագ ֆինանսական աջակցություն տրամադրել Ասկերանի Համբարձումյան ընտանիքին իրենց առջև ծառացած խնդիրների լուծման նպատակով։

Ներկայացվեց Հիմնադրամի տնօրենի, հոգաբարձուների խորհրդի անդամների, նիստի մասնակիցների ակնկալիքները, առաջիկա անելիքները:

Ակտիվ հետևեք մեզ, մեր գործունեությանը, հանդես եկեք ձեր նախաձեռնություններով։ Ինչպես «Սեբաստացի» կրթական համայնքը, այնպես էլ Հիմնադրամը բաց է, ուշադիր Կրթահամալիրի, համայնքի, հասարակության կարևոր խնդիրների հանդեպ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով