Վարուժան Ավետիքյանը՝ կրթահամալիրի մասին

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կազմակերպել էր համերգների ու ցուցահանդեսների շարք, որի եզրափակիչ միջոցառմանը այսօր հաճույքով մասնակցեցի: Բացի այն, որ կրթահամալիրն իր ուժերով հավաքել էր ավելի քան 2.7 միլիոն դրամ ու նվիրաբերել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, միևնույն ժամանակ միջոցառումներն արվել էին ներառական ու ստեղծագործական եղանակով: Չափազանց տպավորված եմ Աշոտ Բլեյանի ղեկավարած թիմով ու նրանց ստեղծած կրթական ենթակառուցվածքներով:Աղբյուրը՝ այստեղ:

Համերգ՝ «Հոգատարություն» ուսումնական նախագծի շրջանակում

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։00, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի «ArtԱսահման» արվեստանոցում տեղի կունենա Արփենիկ, Ռաֆայել Պետրոսյան, Դավիթ Թադևոսյան ջազային տրիոյի Love at last համերգը։ Համերգը կազմակերպվում է «Հոգատարություն» ուսումնական նախագծի շրջանակում։Ողջ հասույթը փոխանցվելու է 19-ամյա Վրեժ Բադալյանին, ով Արցախյան երրորդ պատերազմում վիրավորվել է ու կորցրել տեսողությունը։ Վրեժը ներկա է լինելու համերգին։

 Արփենիկ` թավջութակ, վոկալ
Ռաֆայել Պետրոսյան` դաշնամուր
Դավիթ Թադևոսյան` շեփոր 

Տամսի արժեքը՝  3000 դրամ

Համերգի տոմսերից գոյացած հասույթը կազմում է135,500 դր.

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Քաղվածքներ

Հանդիպման ծրագիր

Դեկտեմբերի 4

Հանդիպում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ

12:45՝ հանդիպում Բաբաջանյան փողոցի կողմից 

Ուսումնական պարապմունքներ Մայր դպրոցում

  • Սեբաստիա մարզադաշտեր, մարզասրահներ-մարզական ակումբների պարապմունքներ
  • Մարմարյա սրահ․ Ակների և Ֆոլք բենդի երաժշտական ողջույնը
  • Մայր դպրոցի մուտք․ Հանգանակություն նախագծով ցուցահանդես-վաճառք

13:00-13:30․ Մայր դպրոցի գրական դահլիճ

«Հոգատարություն» ուսումնական նախագծի նոյեմբերի արդյունքների ներկայացում

  • Կրտսեր դպրոցի նախագծեր․ ներկայացնում է Շամիրամ Պողոսյանը
  • գեղարվեստի նախագծեր (ցուցադրություններ, համերգներ)․ ներկայացնում է Քնարիկ Ներսիսյանը
  • երկրագործական, արտադրական նախագծեր․ ներկայացնում են Շուշան Սարդարյանը, Գոհար Եղոյանը
  • Սեբաստացի հիմնադրամի ներկայացում․ ներկայացնում է Աստղիկ Իսրայելյանը
  • Համագործակցության առաջարկներ

13:30-14:00՝ քայլք Մայր դպրոց-Քոլեջ-Հյուսիս

14:00՝ համերգ «ArtԱսահման»ում

«Հոգատարություն» ցուցահանդես-համերգի հանգանակության հասույթը

ArCa վճարային համակարգի միջոցով՝ 2,403,504.55 դր․

Բանկային փոխանցման միջոցով՝ 367,700 դր․

Ընդհանուր՝ 2,771,204.55 դր․

Դպրոց Ամսաթիվ Գումար
Ավագ դպրոց 23. 11. 2020 թ․44,500 դր․
Միջին դպրոց23. 11. 2020 թ․197,000 դր․
Հյուսիսային դպրոց-պարտեզ24. 11. 2020 թ․621,000 դր․
Հարավային դպրոց-պարտեզ25. 11. 2020 թ․460,000 դր․
Արևելյան դպրոց-պարտեզ 26. 11. 2020 թ․1,000,000 դր․
Քոլեջ26. 11. 2020 թ․250,000 դր․
Արևմտյան դպրոց-պարտեզ27. 11. 2020 թ․345,000 դր․

Նոյեմբեր ամսվա քաղվածքներ։

Բաժակ ենք բարձրացնում խաղաղության․․․ Կենաց․․․

Կեցցե Հարավը սեբաստացիական՝ Շամիրամ Պողոսյանի դպրոց-պարտեզը, իր համայնքով՝ մեծով-պստիկով, սկսած յուրաքանչյուր երկու տարեկանից. թվում է՝ Հոգատարության ուսումնական նախագծի, նրա ցուցադրություն-հանգանակության երեկվա տոնավաճառին ներկա էր հարավի մեր 2-11 տարեկանների ամեն մի ծնող… Այսպիսի՜ համերաշխություն՝ «Սեբաստացիներ» հիմնադրամի միջոցով մոտ կես մլն դրամ մեր աջակցության սուր կարիքն ունեցող ռազմիկներին․․․ Դժվար էր ասեղ գցելու տեղ չունեցող միջավայրում, դիմակավոր մեծահասակների մեջ զանազանել մարդկանց, բոլորը՝ հարազատ… Իսկ խոսեցնող-խոսողը աչքերն էին՝ համերաշխությամբ-հոգատարությամբ լեցուն, նաև ներքին խաղաղվածության կարոտով-պահանջով, դա փոխանցելու պատրաստ հայի աչքեր․․․

Ավելին

Կրթությունը հետպատերազմական Հայաստանում

«Կրթությունը ներսից» նախագիծ, 18-րդ թողարկում․ Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի առցանց հյուրերն են՝
☑️ Աշոտ Բլեյան-«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր
☑️ Արամ Փախչանյան -«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ նախագահ, Էյբբի փոխնախագահ
☑️ Սմբատ Գոգյան -ԲՈԿ նախկին նախագահ

Դիտե՛ք այստեղ:

Ուղղակի անկեղծ

Գրում է Աշոտ Բլեյանը

Կանաչ Սասնալանջի հրավերը, որպես «Հոգատարություն» ուսումնական նախագծային շաբաթի երկրագործության ստուգատեսային բաց հարթակ, տեսեք՝ ի՜նչ գործուն արձագանք ստացավ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության և կանաչապատման կազմակերպության՝ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի կողմից… Վարչության պետի, մասնագետի, ՀՈԱԿ-ի փոխտնօրենի, տեղամասի ղեկավարի հետ ոչ միայն շրջեցինք մեր բնակելի արվարձանի կրթական պարտեզով՝ պարփակված Զորավար Անդրանիկի, Առնո Բաբաջանյանի, Րաֆֆու փողոցներով, որպես արվածի գնահատական, այլև կողմերին զարդարող օպերատիվությամբ պայմանավորվեցինք կրթահամալիրի տոնին ընդառաջ մեր ընդունելի նվերը մատուցել՝ շարունակելով-կանաչի մեջ կորցնելով Սասնալանջի վերածած Սարալանջը կրթական պարտեզի… հիմա՝ որպես նկար-ձևավորում նախագծի, որ գարնանային ու աշնանային միջամտություններով 2021-ի Սեբաստացիների տոնին կարող է դառնալ ուսումնական կենտրոն մայրաքաղաքի արվարձանների համար… Կանաչապատման, շրջակա միջավայրի պահպանության կազմակերպությունը մեզ ապահովելու է Սասնալանջի կրթական պարտեզի համար անհրաժեշտ բուսականությամբ, մասնագիտական աջակցությամբ, հընթացս անցկացնում է սովորողների և աշխատողների պարտեզապուրակային վերապատրաստումներ, աջակցում կրթահամալիրի ջերմոցային-տնկարանային տնտեսության զարգացմանը…

Տեսեք՝ որքան հուզիչ, անկեղծ, հոգատար է կազմակերպության փոխտնօրեն Քրիստինե Վարդանյանի խոսքը։

Զանցել գործիքագոտուն