Հոգատարություն

Սեբաստացի կրթական համայնքում, կրթահամալիրում նոյեմբերի 22-ին սկսվում է «Հոգատարություն» ուսումնական բաց, շուրջտարյա նախագիծը։ Նախագծի օրացույցով համերգ-հանգանակության, ցուցադրություն-հանգանակության արդյունքում ստացված ողջ հասույթն ուղղվում է վիրավոր, հիվանդ զինվորների առողջության պահպանման, սոցիալական աջակցության խնդիրներին։

Հանգանակությունը կազմակերպվում է «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի միջոցով («Ինեկոբանկ» ՓԲԸ, «Մալաթիա» մասնաճյուղ, հաշվի համար՝ 2050922043747001)։ Առաջին շաբաթվա ամբողջ հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Հանգանակության արդյունքներն ամփոփվում-հրապարակվում են մասնակիցների, նախագծի ղեկավարների, դասարանների, խմբերի ուսումնական բլոգներում, դպրոցների, քոլեջի ենթակայքերում։

Հանգանակության ընթացքին կարող եք հետևել «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի բլոգում։

«Հոգատարություն» ուսումնական բաց նախագծով համերգների, ցուցադրություն-վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 1000+

Փոխանցումները՝ «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի միջոցով («Ինեկոբանկ» ՓԲԸ, «Մալաթիա» մասնաճյուղ, հաշվի համար՝ 2050922043747001)

Նոյեմբերի 23, ՀԱԹ, Բաբաջանյան 25ժամը՝ 14․00

Հայ ջազային երաժիշտ, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյան Անվանի փողահար՝ Ավագ Մարգարյան Ցուցահանդես-վաճառք

Նոյեմբերի 24, ՀԱԹ, Բաբաջանյան 25ժամը՝ 14․00

Հայաստանի լավագույն սրնգահար, ազգային նվագարանային <<Վան>> պրոյեկտի հիմնադիր Նորայր ՔարտաշյանՑուցահանդես-վաճառք

Նոյեմբերի 25, ՀԱԹ, Բաբաջանյան 25ժամը՝ 14․00
«Հայ բենդ»․ ղեկավար՝ Մերի Սիմոնյան Ցուցահանդես-վաճառք

Նոյեմբերի 26, ՀԱԹ Անդրանիկի 92/1ժամը՝ 14․00 Տիեզերք band / Tiezerk Band ղեկավար՝ Լուսինե Մլքե-ԳալստյանՑուցահանդես-վաճառք

Նոյեմբերի 27, ՀԱԹ, Րաֆֆի 69/1Ժամը՝ 14․00 Հայ ստեղծագործող՝ երգերի հեղինակ, երգչուհի, նախկինում՝ լրագրող, հեռուստահաղորդավար Lilit Bleyan — songwriter, singer

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողներ Ցուցահանդես-վաճառք

http://www.mskh.am
info@mskh.am. 010 74 72 46

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով